Էդմոն Մարուքյանը դժգոհում է՝ ընդդիմությանը չեն թողնում Սարդարապատ գնալ, վարչապետի խոսնակը հակադարձում է՝ նախապես չեն դիմել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Իշխանության ներկայացուցիչներից զատ այլ քաղաքական ուժեր չեն կարողանում այցելել Սարդարապատի հուշահամալիր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 102-րդ ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա պնդմամբ՝ քաղաքական ուժերին հնարավորություն տրված չէ գնալ Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար: Քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին»,- այս մասին ֆեյսբուքում գրել է ԼՀԿ ղեկավարը:

Factor.am-ի հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ իրենք դեռ ապրիլի 24-ին են առաջարկել խորհրդարանական ուժերից մեկական հոգու թույլ տալ հարգանքի տուրք մատուցել պետական միջոցառումների ժամանակ, բայց իշխանությունները նախապես որոշված կարգը չեն փոխել:

«Անցած անգամ մենք փորձել ենք գնալ Մայիսի 9-ի տոնակատարությանը, չեն թողել, դրանից առաջ փորձել ենք գնալ Ցեղասպանության հուշահամալիր՝ էլի չեն թողել, փակ է եղել: Նույն կանոնով փակ է նաև Սարդարապատը, գնանք հասնենք, որ չթողեն ներս գնանք՝ իմաստը ո՞րն է: Արարողակարգով, որ կարողանար ամեն ուժից մեկ հոգի մասնակցել, իրենք կասեին: Անցած անգամ մենք այս հարցը բարձրաձայնել ենք, բայց նույն ձևով շարունակվում է այս վարքը, որն անընդունելի է: Ամեն ուժից մեկ մարդ կարող էր գնալ»,- մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց պատգամավորը:

Հարցին՝ արդյոք դիմե՞լ են պարետատուն, որպեսզի հուշահամալիրի տարածք մուտք գործելու իրավունք ունենան, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը, երբ պարետի որոշմամբ ապրիլի 24-ին այցելել էր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մարուքյանն արձագանքեց․ «Սերժ Սարգսյանին որպես նախկին նախագահի են թույլ տվել, ինքը եղել է արարողակարգի մեջ, որը նախապես պլանավորած է եղել: Այսինքն՝ ինքը կարող է մասնակցել, իսկ խորհրդարանական ուժերի ղեկավարները՝ ոչ: Սերժ Սարգսյանին այսօր էլ է թույլ տրված, այսօր էլ կարող է գնալ: Այն կարգը, որն ընդունված է, շարունակում են անել, բան չեն փոխում մեր քննադատություններից հետո: Հիմա մենք փնտրում ենք այլընտրանքային տարբերակ: Մտածում եմ, որ կգնամ Ղարաքիլիսայի ճակատամարտի հուշահամալիր»:

Ընդդիմադիր ուժի ղեկավարի բարձրաձայնած հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք վարչապետի Խոսնակ Մանե Գևորգյանից, որը Factor.am-ին փոխանցեց, որ հնարավոր չէ անգամ խորհրդարանական ուժերի մեկական ներկայացուցիչների միջոցառմանը մասնակից դարձնել, քանի որ խուսափում են բազմամարդ հավաքներից: Բացի այդ, ըստ խոսնակի, ընդդիմադիրները չեն դիմել առանձին ժամի հուշահամալիր այցելելու համար:

«Նույնը եղել է ապրիլի 24-ին, մայիսի 9-ին, ընդդիմությունը չի բողոքել այդ ժամանակ: Իրենց համար ընդունելի է եղել, որ մուտքը փակ է, միայն բարձրաստիճան պաշտոնյաների համար է և վերջ: Նույն սկզբունքն է գործում: Մենք փորձում ենք խուսափել մարդաշատ միջոցառումներ անելուց: Ամեն դեպքում իրենք չեն էլ դիմել, հիմա բողոքում են, բայց չեն դիմել, որ այցելեին: Եթե դիմած լինեին, ապա հնարավոր է՝ կազմակերպվեր, որ տարբեր ժամերի գնային»,- մեկնաբանեց Մանե Գևորգյանը:

ԲՀԿ-ից էլ փոխանցեցին, որ առաջիկայում կպարզեն և կասեն՝ արդյոք դիմել են պարետատուն՝ հուշահամալիր այցելելու համար, թե՝ ոչ: Նշենք, որ հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ոստիկանությունից հայտնում են, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Նարեկ Կիրակոսյան