Բացառել հաշմանդամության կամ տարիքի հիմքով խտրականությունը COVID-19-ի դեմ պայքարում․ համատեղ հայտարարություն

Լուրեր

20.01.2026 | 16:00
Արփինե Սարգսյանը ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին
20.01.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
20.01.2026 | 15:42
Ես և Ալիևը կիսում ենք այս մրցանակը, սա համատեղ նվաճում է․ Փաշինյան
20.01.2026 | 15:39
Պուտինի լրտես-միանձնուհիները ներթափանցել են Շվեդիա. The Telegraph-ի բացահայտումը
20.01.2026 | 15:29
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարզվել է «Ժալգիրիս Արենայում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 15:27
Բաքուն վաղվանից սկսում է հայաթափված Ստեփանակերտի բնակեցումը
20.01.2026 | 15:18
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում ամենաբարդ իրավիճակն է ռուսական հարձակման հետևանքով
20.01.2026 | 15:10
2026 թ. ապրիլի 15-ից քաղաքացիները ՀՀ 2-րդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում՝ առանց սահմանափակումների․ ԿԲ
20.01.2026 | 15:05
«Wizz Air»-ը չվերթներ կգործարկի դեպի Հունաստան 
20.01.2026 | 15:01
Արտաքին հետախուզությունը նշել է ՀՀ-ի դեմ սպառնալիքները // Լարսը բացվել է․ ԼՈՒՐԵՐ
20.01.2026 | 14:50
Սամվել Կարապետյանն ինչպե՞ս է բանակցելու, եթե չի կարող լինել վարչապետ. Նարեկ Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 14:50
ԵՄ-ի հետ մերձեցումն անհետևանք չէ. Լավրովը՝ ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ից հիբրիդային սպառնալիքների, եկեղեցու շուրջ իրավիճակի մասին
20.01.2026 | 14:41
2026-ին կակտիվանան «TRIPP» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները․ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը
20.01.2026 | 14:39
Ռուս մարզիկներին թույլատրել են մասնակցել Պարալիմպիկ խաղերին
20.01.2026 | 14:33
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տարածաշրջանում իրավիճակն են քննարկել
Բոլորը

Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնել կապված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարության հետ, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության աճի արդյունքում հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորում կատարվի։

ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ ասված է․

«COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։

Վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի արձանագրված դեպքերի թիվը, ներառյալ պետական վերահսկողնության ներքո գտնվող հատուկ հաստատություններում, կտրուկ բարձրացնում է ռիսկը, որ ՀՀ առողջապահության համակարգի միջոցները բավարար չեն լինի քաղաքացիներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Սույն թվականի մայիսի 22-ին Հանրային խորհրդի հետ քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ծանրաբեռնվածության աճի արդյունքում հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։ Նման մոտեցումն արդեն իսկ կիրառվել է մի շարք երկրներում՝ սահմանափակ ռեսուրսների թիրախային օգտագործում ապահովելու նպատակով, երբ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թվի անկանխատեսելի աճը բերել է նրան, որ առողջապահական հիմնարկները ստիպված են եղել բժշկական ծառայությունների մատուցման նախապատվությունը տալ ողջ մնալու առավել բարձր հավանականություն ունեցող մարդկանց։

Ողջ մնալու հավանականության մասին դատելիս հարկ է հիշել, որ որևէ ընդհանուր հատկանիշ դեռևս չի կանխորոշում հիվանդության ելքը։ Այսպես՝ եթե մահվան դեպքերը հիմնականում արձանագրվում են առավել տարեց պացիենտների շրջանում, դա չի ենթադրում, որ բոլոր տարեց պացիենտների համար հիվանդության ելքը կանխորոշված է։ Ավելին՝ նաև Հայաստանում արդեն հայտնի են դեպքեր, երբ առողջացել են տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամ առավել ծանր վիճակում են գտնվել կամ մահացել որևէ քրոնիկ հիվանդություն չունեցող մարդիկ։

Գիտակցելով մարտահրավերների ծավալը և որոշումների բարդությունը, որոնք ՀՀ Կառավարությունը և մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված են կայացնել այս դժվար իրավիճակում և հաշվի առնելով այլ երկրներում արդեն իսկ արձանագրված փորձը՝ կարևոր ենք համարում վերահաստատել մտահոգությունները, որոնք արձանագրվել են տարբեր երկրներում բժշկական տեսակավորման (տրիաժի) կիրառման շուրջ և իրականացման ընթացակարգում և կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը․

❌բուժօգնության տրամադրման հիմքում չդնել պացիենտի կյանքի ենթադրյալ տևողության և որակի մասին կարծրատիպային ընկալումը, որը նվազ արժեք է վերագրում ծեր կամ հաշմանդամություն ունեցող անձի կյանքին,

❌զերծ մնալ բժշկական տեսակավորման կիրառումից՝ առավել հզորացնելով առողջապահական համակարգի ներուժը և ուժեղացնելով վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները և ինչն ամենակարևորն է՝ դրանց կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն,

❌յուրաքանչյուրին, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, տարեցներին բուժօգնություն տրամադրելիս նրանց համար մատչելի եղանակով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել իրենց հիվանդության, բուժման եղանակների, հետևանքների և ակնկալվող արդյունքների մասին, անհրաժեշտության դեպքում ապահովել խելամիտ հարմարեցումներ,

❌պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում ապահովել բոլոր միջոցառումների անխափան կատարումը, անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով զինվածությունը, աշխատակիցների և բնակիչների (ներառյալ հաշնամդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների և դատապարտյալների) հրատապ և պարբերական թեստավորում և առողջական վիճակի հետևողական հսկողությունը,

❌այնուամենայնիվ, եթե որոշում կայացվի կիրառել բժշկական տեսակավորում, դրա ցուցումները մշակելիս և դրանք կիրառելիս զերծ մնալ հաշմանդամության կամ այլ հիմքով խտրականությունից և հետևողական լինել, որ անձի մոտ որևէ հաշմանդամության առկայությունն ինքնին հիմք չհանդիսանա պատշաճ բուժօգնություն չտրամադրելու համար։ Հաշմանդամության առկայությունը չի ենթադրում, որ տվյալ անձի կյանքը նվազ կարևոր է, ըստ այդմ՝ որևէ հաշմանդամություն ինքնին չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով դառնա բացառման հիմք, իսկ անհրաժեշտ աջակցության աստիճանը չպետք է նպաստի բացառմանը,

❌բժշկական տեսակավորման կիրառման արդյունքում բուժօգնության չտրամադրման կամ դադարեցման յուրաքանչյուր դեպքում ապահովել մանրամասն փաստագրում ու դրա կիրառման հիմնավորվածությունը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Հասարակություն առանց բռնության ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Տաթևիկ ՀԿ
Իրավունքի ուժ ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Մարդու իրավունքների տուն Երևան
Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Սոցիոսկոպ ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Կանանց ռեսուրսային կենտրոն
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանություն կենտրոն ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ