2 շինարարական ընկերությունների վերաբերյալ գործն ուղարկվել է ԱԱԾ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 14:39
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց շինարարական այն 2 ընկերությունների մասին, որոնք, ըստ տարբեր պնդումների, կեղծ բանկային երաշխիքի միջոցով մասնակցել են պետական գնումների մրցույթի։

«Որոշ ընկերություններ բանկային երաշխիքի կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, ինչպես «Ռաշըն վոյաժ»-ը, որի տնօրենն ազգակցական կապ ունի Ղալումյանների ընտանիքի հետ, իսկ Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ վարչապետը մտերիմ է, նա վարչապետի քավորն է»,- ասաց Անի Սամսոնյանը՝ վարչապետից հետաքրքրվելով՝ արդյո՞ք քրեական գործ կա հարուցված այս փաստով։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ այդ գործն ուղարկվել է ԱԱԾ։

«Ինչ վերաբերում է կապերին, ՀՀ-ն փոքր է, և եթե շատ խորանանք, հնարավոր է՝ Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն»,- ասաց նա։

Վարչապետը նաև հավելեց՝ առաջին անգամ է լսում, որ իր ընկերը ներգրավված է նման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում։