Արսեն Թորոսյանի քննադատ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին. վարչապետը դժգո՞հ է նախարարից

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վերջին շրջանում մասնակցում է արտակարգ դրության պարետատան նիստերին՝ չլինելով պարետատան անդամ:

Նկատի առնելով Նարեկ Զեյնալյանի՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ ունեցած բացահայտ քննադատական վերաբերմունքը, նրա՝ նիստերին մասնակցությունը ընկալվել է որպես Արսեն Թորոսյանի աշխատանքից վարչապետի դժգոհության դրսևորում։ Ընդ որում, պարետատան նախավերջին նիստում, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ դիտողություն է արել Արսեն Թորոսյանին։

Մասնավորապես, երբ քննարկվել է Հանրապետական հիվանդանոցը ԿՈՎԻԴ 19-ի կենտրոն դարձնելու հարցը, Արսեն Թորոսյանն ասել է, թե դեմ է, քանի որ չի վստահում այդ ԲԿ-ի ղեկավարությանը, ինչին վարչապետն արձագանքել է, թե՝ նախարարը խոսում է իր գործընկերներին չվստահելուց այն դեպքում, երբ իր գործունեության արդյունքում քաղաքացիները սկսել են չվստահել կառավարությանը։

Վարչապետի խոսնակը, սակայն, այս տեղեկությունները չի հաստատում: Նա պնդում է, որ նախարարի և վարչապետի միջև խնդիրներ չկան, և, որպես դրա հաստատում, նշում երեկվա համատեղ ճեպազրույցը։ Իսկ Նարեկ Զեյնալյանի՝ նիստերին մասնակցելու վերաբերյալ Մանե Գևորգյանը պարզաբանեց, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ պարետատան նիստերն անցկացվում են ընդլայնված կազմով:

Զեյնալյանից զատ մասնակցում են այլ մասնագետներ ևս: Խոսնակը փոխանցեց, որ Նարեկ Զեյնալյանը պարետատան անդամ չի դարձել, պարզապես հրավիրվում է նիստերին:

Հիշեցնենք, որ ԱԺ ոլորտային հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են: Նրանք անգամ օրինագծերի շուրջ քննարկումների ժամանակ չեն թաքցնում իրենց վատ հարաբերությունները:

Նարեկ Կիրակոսյան