2.1 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին բնակարանով ապահովելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 12:45
200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:34
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:27
ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը
11.06.2026 | 12:19
Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը․ այն այժմ աշխարհի ամենաբարձր եկեղեցին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:14
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին // Կոպիրկինը վերադարձել է Մոսկվայում խորհրդակցություններից․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 12:02
Մեկնարկում է ԱԱ-2026-ը. Առաջին տուրի ժամանակացույցը
11.06.2026 | 11:58
Չի լինելու կառավարության այնպիսի ծրագիր, որը 100 %-ով իրականացվելու է, հնարավոր չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:55
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան
11.06.2026 | 11:50
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:43
ՌԴ շրջաններում և Ղրիմում խոցվել է ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ․ Կրասնոդարում բնակելի շենք է վնասվել
11.06.2026 | 11:38
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:33
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
11.06.2026 | 11:30
Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը Թուրքիայից և Իրանից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար
11.06.2026 | 11:25
Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին, ժամը 14։00-ին․ ԿԸՀ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որով մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մասնավորապես, նախատեսվում է 2 մլրդ 169 մլն դրամ ուղղել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը:

Նա հիշեցրեց, որ 2019-ին՝ առաջին փուլում, 1․5 մլրդ դրամ հատկացվել է 112 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար, իսկ այս փուլում խոսքը 185 ընտանիքի մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար են տալիս ամեն ընտանիքի: Պապիկյանը պատասխանեց, որ դա կախված է ընտանիքի անդամների թվից և այլ չափանիշներից. «Ամեն դեպքում՝ դա բավարար է Երևանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար»:

«Իհարկե, կենտրոնում չեն գնի, բայց այլ վարչական շրջաններում կկարողանան գնել»,- արձագանքեց Փաշինյանը:

Նշվեց նաև, որ նախկինում Երևան քաղաքի համար նման որոշում չի եղել, այս քաղաքացիները 1988 կամ 1990 թվականներից բնակվում են ժամանակավոր կացարաններում:

Մանրամասները՝ տեսանյութում։