4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում ՏԻՄ համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

ՀՀ ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը ստացավ 116 կողմ ձայն։

Նախագծի ստեղծմանը կառավարության հետ միասին  խորհրդարանական խմբակցություններից մասնակցել են պատգամավորներ՝ Վարազդատ Կարապետյանը, Վահե Ղալումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը և Գևորգ Գորգիսյանը։

Նախագիծն ԱԺ նախորդ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ այսպիսով՝ քաղաքական կուսակցություններն իրենց քաղաքական ներուժը 5 տարի շարունակ կարողանալու են ավագանիում իրացնել:

«Նախկինում ունենում էինք դեպքեր, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքապետը շատ դեպքերում 1-2 տոկոսով, երբեմն նաև մի քանի ձայնով պարտություն էր կրում, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը դուրս էր մղվում տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց: Այս նախագիծը երաշխավորում է, որ այդ համայնքում կլինի առողջ քաղաքական մթնոլորտ»,- նշեց Պապիկյանը։