Հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են. նախագահ Արմեն Սարգսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի համատեքստում՝ ընդգծելով հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության կենսական կարևոր նշանակությունը։

«Կարծում եմ՝ մենք հավասարապես շահագրգռված ենք ՀԱՊԿ շրջանակում հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայնմամբ` բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին ճիշտ ժամանակին և արդյունավետ արձագանքելու համար,-ասել է նախագահը:– Սիրիան մեզ համար օտար երկիր չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում հանգրվան են գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայեր: Հալեպում և Քեսաբում հայերն ապրել են այդ քաղաքների հիմնադրումից ի վեր և, ըստ էության, մենք չէինք կարող անտարբեր մնալ: Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն ուղղակիորեն, Ռուսաստանի հետ միասին, մասնակցում է մարդասիրական գործողություններին, այդ թվում՝ ուղարկելով զինվորական բժիշկներ և սակրավորներ: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում այն կարևոր առաքելությունը, որը Ռուսաստանն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարում»։

Նա նշել է, որ հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են, քաղաքակրթությունների համակեցության և քրիստոնյա ու մահմեդական աշխարհների խաղաղության խորհրդանիշ. «Մենք պետք է պահպանենք այդ խճանկարի ամբողջականությունը»։

Պատասխանելով Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, հարցի բանակցային կողմը վարչապետի և արտաքին գործերի նախարարության իրավասության ներքո է:

«Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ) խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն,-ասել է նախագահը:- Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձի դեպքում մենք պատրաստ ենք և կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է»։

Նա ընդգծել է, որ ուժի գործադրման սպառնալիքն ու խնդրի լուծման ռազմական սցենարը բացարձակ անընդունելի են պետք է խստագույնս կասեցվեն միջազգային հանրության կողմից։ «Մենք ապրում ենք «սև կարապների» չընդհատվող և անկանխատեսելի ժամանակներում, և ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ ռազմական սցենարն անկանխատեսելի հետևանքներ կունենա բոլորի համար։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Արցախի հարցը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և շատ զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որը լսելի ձայն ու գլոբալ մակարդակի ազդեցություն ունի,-ասել է նախագահը՝ ընդգծելով։– Մեզ համար առաջնահերթն Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման հարցն է, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա կայուն խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունն ու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ամրապնդումը»: