Դիմակ՝ օդում, ջրում և ցամաքում․ Հայաստանից բացի՝ ո՞ր երկրներում է դիմակ կրելը պարտադիր պահանջ

Լուրեր

06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
Բոլորը

Հայաստանում արդեն մեկ շաբաթ է՝ գործում է հանրային տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու կանոնը։ Այսօրվանից արդեն խաղին նոր կանոններ են ավելացել․ դիմակ կրելը պարտադիր է նաև ցանկացած փակ տարածքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց․ «Առևտրի բոլոր մասնակիցները՝ անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով։ Այսինքն՝ եթե որևէ մեկը որևէ տեղից որևէ բան է գնում, և՛ գնողը, և՛ վաճառողը պետք է լինեն դիմակով»։

Վարչապետ նշեց, որ այսուհետ դիմակ կրելը պարտադիր կլինի նաև այն դեպքում, եթե ավտոմեքենայի մեջ մեկից ավելի քաղաքացի կա, անգամ եթե նրանք ընտանիքի անդամներ են։

Փաշինյանը նաև հատուկ զգուշացում արեց․ բոլոր օբյեկտները, որտեղ անվտանգության կանոնները չեն պահպանվի, «դաժան ձևով» կփակվեն, իսկ իրավախախտների անունները կհրապարակվեն։

Այսօր առավոտից էլ, վարչապետի գլխավորությամբ, իշխանության ներկայացուցիչները ֆեյսբուքյան ֆլեշմոբ են սկսել՝ հրապարակելով իրենց «դիմակավոր» լուսանկարները։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն իր դիմակով լուսանկարին կից գրել է․ «Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի գնալիս՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»։

Տարածաշրջանի երկրների թվում կորոնավիրուսի հաստատված դեպքերով Հայաստանը 4-րդ տեղում է՝ զիջելով Իրանին, Թուրքիային և Ռուսաստանին։

Իրանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 137․724, Թուրքիայում՝ 156․827։  Ռուսաստանում կորոնավիրուսի տարածաշրջանային ամենամեծ բռնկումն է՝ 353․427 հաստատված դեպքով։

Հարևան Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի 731 դեպք կա, մայիսի 23-ից չեղարկվել են արտակարգ դրությունն ու պարետային ժամը, սակայն անգամ հանրային տրանսպորտի աշխատանքը չի վերսկսվել։ Վրաստանում «օդում, ջրում և ցամաքում» դիմակ կրելը պարտադիր չէ, ինչպես Հայաստանում։ Այնտեղ դիմակ պետք է կրեն, օրինակ, տաքսու վարորդները։ Բացի այդ, Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը Հայաստանից 10 անգամ քիչ են, շարունակում են փակ մնալ խոշոր առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, ռեստորանները և տոնավաճառները, այսինքն՝ բոլոր այն օբյեկտները, որոնք Հայաստանում առանց սահմանափակումների սկսել են գործել դեռ օրեր առաջ։

Թուրքիայի ավելի քան 30 քաղաքներում մարդկանց հորդորում են առայժմ հանրային տրանսպորտում դիմակ կրել։

Հարևան Ռուսաստանում, որտեղ տարածաշրջանում կորոնավիրուսային ամենամեծ բռնկումն է, դիմակ ու ձեռնոց կրելը մայիսի 12-ից պարտադիր է հանրային տրանսպորտում։ Այսօր երկրում հայտարարվել է «դիմակային» ռեժիմը 1-2 ամսով երկարաձգելու մասին։ Հանրային տրանսպորտում դիմակ ու ձեռնոց չկրելու համար տուգանքը 5000 ռուբլու չափով է, իսկ հասարակական վայրերում՝ 4 հազար ռուբլու չափով։

Իսպանիայում Հայաստանի պես խիստ դիմակային ռեժիմ մտցվել էր ընդամենը մի քանի օրով։ Իսկ ահա Կանադայում դիմակ կրելը պարտադիր է միայն այն դեպքում, երբ առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելն անհնար է։

Հայաստանից 3 անգամ շատ բնակչություն ունեցող, բայց ընդամենը 1․244-ով ավելի կորոնավիրուսի հաստատված դեպք ունեցող Չեխիայում դիմակ կրելու պարտադրանք չկա անգամ որոշ փակ տարածքներում․ օրինակ՝ հիմնարկներում, որտեղ հնարավոր է սոցիալական հեռավորություն պահպանել։ Բացի այդ, այսօրվանից Չեխիայում բնակվողները կարող են դիմակ չկրել նաև դրսում։ Այնուամենայնիվ, դրանք պարտադիր են հանրային տրանսպորտում։

Թե առաջիկայում կորոնավիրուսային ինչ սցենարներ կզարգանան Հայաստանում, դժվար է ասել։ Համենայն դեպս՝ աշխարհի մակարդակով սցենարն այնքան էլ հուսադրող չէ։ Օրական 100 հազարից ավելի դեպք գրանցող կորոնավիրուսը մինչ օրս 5․5 միլիոն մարդու է վարակել ու 347 հազար մարդու մահվան պատճառ դարձել։

Նելլի Մելքոնյան