«Խաշ» և «Պելմենի» արտադրատեսակները չեն համապատասխանել ՄՄ պահանջներին. ՍԱՊԾ-ն կասեցրել է ընկերության գործունեությունը

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։ 

Նշվում է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տրվել է «Խաշ» (35 հատ՝ 1 կգ-անոց, արտադրության օրը՝ 30.10.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) և «Պելմենի ավանդական» (45 կգ,  արտադրության օրը՝ 01.11.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) խմբաքանակները ետ կանչելու և ոչնչացնելու կարգադրագիր:

«ՇուշանԷլ»  ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և կրկին ներկայացնել նմուշները լաբորատոր փորձաքննության:

Վերահսկողության արդյունքում կասեցվել է նաև «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը: Ընկերությանը պատկանող մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասում և խանութում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: 

Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չեն համապատասխանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չեն ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: 

«Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին կթույլատրվի շարունակել արտադրական գործունեությունը հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո: