Սեղմված գազի ոլորտում կա ստվեր․ ՏՄՊՊՀ ղեկավարը՝ ապրանքային շուկայի ուսումնասիրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
Բոլորը

Մրցակցության զարգացման արդյունքում կարագի գինը 2018-20 թվականների դինամիկիայի արդյունքում մոտ 17 տոկոս նվազել է՝ 4․430 դրամից դառնալով 3․680 դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով ապրանքային շուկաների ուսումնասիրությունը։

«Շաքարավազի ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շատ ավելի բարձր էր, առաջին 2 տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը 82-ից դարձել է 79, իսկ իրացման ոլորտում՝ 98-ից 96 տոկոս։ Հետաքրքիր է նաև գների դինամիկան՝ 335 դրամից շաքարավազը մի պահ դարձել էր 185 դրամ, այնուհետև կարգավորվեց մինչև 255 դրամ։ Այստեղ ունենք հարուցված վարույթ՝ հակամրցակցային համաձայնությամբ կամ դեմպինգի հիմքով, որովհետև հանձնաժողովի համոզմունքն այն է, որ ՀՀ-ում դեկտեմբեր-հունվար ամիսներին 189 դրամով կամ 209 դրամով շաքար վաճառելը չի արտահայտում տնտեսությունում առկա իրավիճակը, միգուցե, միտված է նոր շուկա մուտք գործած տնտեսվարող սուբյեկտներին շուկայից դուրս հանելուն կամ շաքարը համարվում է մարկերային ապրանք և շաքարի ընտրությամբ սուպերմարկետները կարողանում են գրավել ավելի մեծ քանակի հաճախորդներ, և թեկուզ շաքարի շուկայում ունենալով մի փոքր մարժական զրոյական մարժա՝ մյուս ապրանքների ոլորտում իրացումների ծավալների շնորհիվ կարողանում են ապահովել մեծ շահույթ։ Այնինչ՝ կոնկրետ միայն շաքարի ոլորտում գործունեություն իրականացնող փոքր տնտեսվարող սուբյեկտներն իրենց չեն կարող թույլ տալ նման շքեղություն և շուկայից դուրս են մղվում»,- նշեց Գևորգյանը։

Նա նշեց, որ բենզինի շուկայում ևս կենտրոնացվածությունը մնում է մեծ, իսկ սեղմված գազի ոլորտում, մինչև օրենսդրական փոփոխությունը՝ խորանարդ մետրից կիլոգրամի անցման, գազի վաճառքը եղել է իր ինքնարժեքից ցածր, ինչը բերել է այն եզրակացության, որ այստեղ կա ստվեր կամ այլընտրանքային գազ, որը մենք չենք տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։