Աշտարակ-Երևան ճանապարհին «Միցուբիշի Գրանդիս»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 59 ամյա քաղաքացու, որը գիտակցության չգալով մահացել է
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սեյրան Ղարիբյանին։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Սեյրան Ղարիբյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: