Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը. Մարությանը շնորհավորանքը՝ Վերջին զանգի առթիվ

Լուրեր

30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ:

«Սիրելի շրջանավարտներ,

Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը: Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից, որովհետև կյանքի ցանկացած անակնկալ իր հետ նոր փորձառություն է բերում, հետևաբար՝ մարտահրավերներին դիմակայելու նոր հմտություններ:

Օրինակ, համավարակի այս օրերին դուք սովորեցիք հեռավար գործիքներ կիրառել կրթվելու համար, հմտություն, որը ձեր հետագա ուսման ու աշխատանքի մեջ ձեզ հաստա՛տ պետք կգա: Կարանտինի պարտադրած մեկուսացումը, այն էլ ձեր տարիքի համար, մի ուրիշ փորձություն է, որը սակայն առիթ տվեց վերարժևորելու մեր ընկերների ու հարազատների, մեր սիրելիների հետ անմիջական շփման բերկրանքը:

Ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին, որոնք տարիներ շարունակ ձեր կողքին էին, իսկ այս ամիսներին նաև կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը՝ արագորեն «վերաֆորմատավորվելով» և ուսման պրոցեսը տեղափոխելով առցանց հարթակ: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին այս հուզիչ ու կարևոր օրվա առթիվ:
Երջանիկ եմ, որ ապրում և աշխատում եմ մի քաղաքում, որտեղ ձեր նման մարդիկ են ապում, անչափ հաճելի է գիտակցել, որ մեր քաղաքի վաղվա օրը կերտելու են այսօրվա փայլուն սերնդի շրջանավարտները:

Շնորհավորում եմ ձեզ, բարի երթ:

Կյանքի բոլոր շրջադարձերում հիշեք, որ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր, օրինապաշտ ու ստեղծագործ: Եվ ամենակարևորը՝ միասին մենք ուժեղ ենք»: