ԱԱԾ տնօրենը Հայաստանում չէ, իսկ որտե՞ղ է Գուրգեն Խաչատրյանը

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Արդեն տևական ժամանակ է, ինչ անհայտ է ՊԵԿ նախկին նախագահ, պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու կասկածանքով կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի գտնվելու վայրը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և 2 ամսով Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրել:

Ըստ ԱԱԾ-ի, Գագիկ Խաչատրյանը և որդիները պաշտոնեական դիրքի օգտագործմամբ պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի հափշտակություն են իրականացրել։

Մայիսի 4-ից ԱԱԾ-ն պաշտոնապես հետախուզում է հայտարարել Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու համար, սակայն մինչ այս պահը իրավապահ կառույցը որևէ տեղեկություն չի տրամադրել ենթադրյալ կոռուպցիոների գտնվելու վայրի վերաբերյալ:

Պաշտպանական թիմը ևս որևէ տեղեկություն չի տրամադրում Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ՝ համարելով ոչ կոռեկտ: Ինքը՝ Գուրգեն Խաչատրյանը, մայիսի 3-ին իրավապահներից թաքնվելուց առաջ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքը «պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է»։ « Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը»,- նշել էր Խաչատրյանը:

Այնուհետ, Factor.am-ին տեղեկություններ փոխանցեցին, որ Գուրգեն Խաչատրյանը թաքնվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում: Մեկ այլ վարկածի համաձայն էլ, նրան ռազմաբազայից տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն: Այս տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը մայիսի 4-ին տեղեկատվության հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով հստակ նշել, թե արդյոք տեղեկություններ ունե՞ն Գուրգեն Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ, արդյոք նա գտնվում է ՀՀ տարածքում, թե՞ լքել է երկիրը:

Առ այսօր ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանը չեն պատասխանել, միաժամանակ չեն էլ տեղեկացրել, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված 30 օրյա ժամկետ: Մենք, ի դեպ, կառույցին պարբերաբար հիշեցրել ենք մեր հարցմանը չպատասխանելու հանգամանքի մասին:

Գուրգեն Խաչատրյանի գտնվելու վայրի և նրա որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար Factor.am-ը քիչ առաջ կապ հաստատեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ, որը, լսելով Գուրգեն Խաչատրյանի գտնվելու վայրի մասին մեր հարցը, ասաց․ «Ես հանրապետությունում չեմ, Ձեզ կզանգահարեն»։

Քիչ անց ԱԱԾ-ից փոխանցեցին, որ մեր հարցերի պատասխանը կտրամադրեն այսօր կամ վաղը:

Ի դեպ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի արդեն նախկին պետ Արթուր Աղաջանյանը Factor.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ մայիսի 12-ի դրությամբ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ունեցել, որ Գուրգեն Խաչատրյանը չի լքել ՀՀ սահմանները:

Գուրգեն Խաչատրյանի գտնվելու վայրը փորձեցինք ճշտել նաև հենց իրենից՝ զանգեր կատարելով նրա չգաղտնալսվող «Սիգնալ» հավելվածին։ Մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան։

Նարեկ Կիրակոսյան