Ռուբեն Հայրապետյանը Մոսկվայում է․ որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
Բոլորը

Երեկ Քննչական կոմիտեի կողմից որոշում է կայացվել ՀՖՖ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ըստ գործի՝ հանրապետական նախկին պատգամավորը և նրա որդին «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ իրականացրել են ինքնիրավչություն և նրան ազատությունից ապօրինի զրկել են։ Երեկ տարծված հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը հայհոյանքներ տալով էլեկտրաշոկով հարվածել է Հայկ Շահնզարյանի այտին՝ պահանջելով իրենց ընկերության անունից վերցրած վարկով գումարը: Շահնազարյանը մոտ մեկ ամիս պահվել է «Հարսնաքար»-ում, ենթարկվել ծեծի, նվաստացումների: Ռուբեն Հայրապետյանի որդին ստիպել է «Հարսնաքար» կանչել Շահնազարյանի մորը, քրոջը, ընկերուհուն և նրանց ներկայությամբ ճնշումների է ենթարկել տղամարդուն։

Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, սակայն, այս մեղադրանքն անհեթեթություն է որակում: «Գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է Հայկ Շահնազարյանի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը, կամ Հայկ Շահնազարյանին ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլ… Իսկ թե առանց փաստերի Քննչական կոմիտեն ինչո՞ւ է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը դեռևս մարտ ամսից լքել էր Հայաստանի սահմանը, նա քննիչին հայտնել է, որ գտնվում է Մոսկվայում և համավարակի պատճառով չի կարող Հայաստան վերադառնալ։ Քննչական կոմիտեից մինչդեռ հայտնում են, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը մայիսի 25-ին չվերթ է կազմակերպել և պատրաստակամություն է հայտնել Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու ցանկության դեպքում դա կազմակերպել։ Քննիչն այս մասին տեղեկացրել է Հայրապետյանին և նրա փաստաբանին, սակայն Հայրապետյանը, փաստորեն, չի դիմել դեսպանատուն։

16 տարի շարունակ Ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարած Ռուբեն Հայրապետյանը, երբ ամիսներ առաջ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, դուրս գալուց հետո հայտարարեց՝ ինքը փախնելու տեղ չունի և իր տեսակին ձերբակալումներով չեն կարող վախեցնել․ «Ես էս երկիրը էնքան եմ սիրում, որ փախնելու ոչ մի տեղ չունեմ, ձերբակալում են, թող ձերբակալեն: Նաև կոչ եմ անում Ոստիկանության աշխատակիցներին, թող չտանջվեն էդքան մարդ հանեն, թող զանգեն ինձ ասեն՝ ես մի րոպե հետո, որտեղ էլ որ լինեմ, կրակի արագությամբ կհասնեմ տեղ, թող ձերբակալեն, ես դրանից չեմ վախենում և ձերբակալելով մեր տեսակներին չեն կարող վախեցնել»,- ասել էր Հայրապետյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor.am-ի հետ զրույցում ասաց սպասելի էր, որ Հայրապետյանը ՌԴ-ում է, և ինքը չի զարմանա, եթե Ռուսաստանը հրաժարվի անհրաժեշտության դեպքում արտահանձնել նրան: Կարապետյանցի խոսքով՝ իրավապահ մարմինների կողմից ինֆորմացիայի արտահոսքի արդյունք է Հայրապետյանի բացակայությունը երկրից:

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը, որը ակտիվ մասնակցում էր 2012 թվականին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի հետևանքով սպանված բժիշկ Վահե Ավետյանի գործը ամբողջությամբ բացահայտելու պահանջով ցույցերին, հիշեցնում է, որ այդ օրերին խոսակցություն կար, թե Հայրապետյանը ևս մասնակից է եղել ծեծկռտուքին: Սաֆարյանը շեշտում է՝ Ռուբեն Հայրապետյանը նախկին հանցավոր ռեժիմի հավաքական կերպարն է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան