Սուտ ԱԺ ամբիոնից՝ ակտիվիստների և քաղհասարակության մասին. «Իրազեկ» քաղաքացիների միավորում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նոյեմբերի 14-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է «Սորոսի հիմնադրամից» («Բաց Հասարակության հիմանադրամների») ֆինանսավորվող ՀԿ-ները «փակելու» անհրաժեշտության մասին։ Բաբուխանյանը կազմակերպությանը մեղադրել է տարկետման վերացման դեմ ուսանողական ցույցերը ֆինանսավորելու մեջ։ Իր ելույթումպատգամավորը ապատեղեկատվություն պարունակող մի շարք հայտարարություններ է արել Հայաստանում գործող ՀԿ-ների, մասնավորապես՝ «Հանրային օրակարգ» հասարակական կազմակերպության մասին։

 

«Մեզ հասած տեղեկություններով՝ Հանրային օրակարգ հասարակական կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից ստացել է 20.000 դոլար դրամաշնորհ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ-բանակ» մեզ համար կարևոր և մեծ նշանակություն ունեցող հայեցակարգը․․․ Դրամաշնորհի պահանջների մեջ է դրված հետևյալը, որպեսզի համալսարանի ուսանողների մեջ կազմակերպվի քննադատության պրոցեսը, հետո ձևավորվեն ֆոկուս խմբեր, հետո ձևավորվեն դրանց շուրջ ինչ-ինչ երևույթներ, այնպես որ ինչ, որ մենք այսօր տեսնում ենք ազդեցության տակ է Սորոս-չարիք կոչվող  երևույթի», – հայտարարել է Բաբուխանյանը՝ առանց մեկնաբանելու, թե ինչ նկատի ունի «ինչ-ինչ երևույթներ» ասելով, և ինչ երևույթների մասին է խոսքը։

Նախ, «Հանրային օրակարգ» ՀԿ-ի կողմից 20.000 ամերիկյան դոլարի ստացումը հանրային հասանելիության տեղեկատվություն է և տեղադրված է «Բաց հասարակության հիմանդրամների» պաշտոնական կայքէջում։ Այնպես որ, Բաբուխանյանի՝ խորհրդավոր ու հույժ գաղտնի տպավորություն թողնող «մեզ հասած տեղեկությունները» ոչ այլ ինչ են, քան ցանկացած մարդու հասանելի տեղեկատվություն։

Նույն կայքէջում տեղադրված է նաև դրամաշնորհի տրամադրման նպատակը, որը հստակ նկարագրում է, թե ինչի համար է տրամադրվում դրամաշնորհը։ Այն, ինչ պատգամավորն անվանում է «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ «պայքար, քննադատություն և վարկաբեկում», իրականության խեղաթյուրում է, սխալ թարգմանություն և ապատեղեկատվություն։

Դրամաշնորհի մեկնաբանության մեջ ձևակերպված է, որ այն նպատակ ունի․ «քննադատաբար վերլուծել Ազգ-բանակ հայեցակարգը` անկախ փորձագիտական գնահատման միջոցով և հասկանալ, թե ինչպես է այն ընկալվում ուսանողության կողմից: Այս նպատակով, Հանրային օրակարգ ՀԿ-ն պետք է կազմակերպի փորձագիտական քննարկումներ Ազգ-բանակ հայեցակարգի շուրջ և ձևակերպի այլընտրանքային մոտեցումներ, որոնք կներկայացվեն լայն հանրությանը»: Ամեն դեպքում գոնե այս նկարագրությունը, որին հղում է  անում Բաբուխանյանը, որևէ «պայքար» կամ «վարկաբեկում» չի ենթադրում։ Այլ հարց է, որ գործող իշխանությունը «քննադատությունը» այսինքն՝ քննադատական մտածողությունը միայն բացասական իմաստով է ընկալում։

Ապակողմնորոշող է նաև Բաբուխանյանի՝ ծրագրում ներկայացված «ֆոկուս-խմբերի» նույնացումը օրինագծին դեմ արտահայտվող ակտիվիստ ուսանողների խմբի հետ։ Համաձայն ծրագրի՝ ստեղծվելիք «ֆոկուս-խմբերի» նպատակն է «կազմակերպել «Ազգ-բանակի» շուրջ հետագա հանրային քննարկումները»։ Հետևաբար, Բաբուխանյանի ներկայացրածը իրականության նպատակային խեղաթյուրում է։

Բաբուխանյանի ներկայացրած՝ ծրագրի և դրամաշնորհի տրման ժամկետները ևս չեն համապատասխանում իրականությանը։ Վերոնշյալ ծրագրի հայտը ներկայացվել է օգոստոսի 22-ին, իսկ դրամաշնորհը հատկացվել է այս տարվա հոկտեմբերի 5-ին: Այսինքն գործընթացը տևել է մոտ մեկ ու կես ամիս, ոչ թե մի քանի օր, ինչպես հայտարարում է  Բաբուխանյանը:

Ազգային ժողովի ամբիոնից բացասաբար ներկայացնելով արտասահմանյան գրանտերի ստացման երևույթը և փորձելով պայքար սկսել դրա դեմ՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Բաբուխանյանը մոռանում է սակայն, որ Հայաստանի Հանրապետությունն ու դրա գործող իշխանությունը Հայաստանում ամենամեծ արտասհամանյան դրամաշնորհներ ստացողներն են։ Հայաստանի կառավարությունը 2008-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում գրեթե կես միլիարդ դոլարի գրանտային աջակցություն է  ստացել արտերկրից։ Այդ գումարների մոտ 80 տոկոսը եղել են ԱՄՆ-ից և Եվրամիությունից։

»