Հանձնաժողովի արտահերթ նիստ կհրավիրվի, ներկա կլինեն Սմբատ Գոգյանն ու Գրիշա Թամրազյանը

Լուրեր

03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:57
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
Բոլորը

ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար  Հայրապետյանի որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի  հանձնաժողովի արտահերթ նիստ:

Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի  նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին  տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը  հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ  թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման,  ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան  կապերի և հովանավորչության միջոցով:

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու  նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ երեկ ու այսօր իրեն հրավիրել են ԱԱԾ:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Գոգյանի հետ «տղայական ռազբորկա» է ունեցել, փոխնախարարն ասաց․ «Ես ո՞նց կարող եմ Գոգյանի հետ ձեր նշած բառերով «ռազբորկա» ունենալ։ Իմ ու պարոն Գոգյանի միջև բացի գործնական խոսակցություններից, այլ բան չի եղել, ես միայն շփվել եմ այդ շրջանակներում, մեր խոսակցությունները եղել են այդ շրջանակներում, իսկ ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող «տղայական խոսակցություններին», ես կարծում եմ՝ աբսուրդ է Գոգյանի հետ նման որևէ ձև խոսակցություն ունենալը»։ Հարցին, թե ինչ է նշանակում՝ աբսուրդ է Գոգյանի հետ նման որևէ ձև խոսակցություն ունենալը, խնդիրը Գոգյանի՞ մեջ է, թե խոսակցության բովանդակության: «Կոնկրետ Գոգյանի հետ տղամարդկային զրույց ունենալը ինձ համար աբսուրդ է»,- նշել էր փոխնախարարը։