Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացման մեջ է․ Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացել է, նա կորոնավիրուսի վարակակրի հետ կոնտակտ է ունեցել։
Պապիկյանի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել։ Նախարարը, սակայն, այսօրվա նիստին ևս ներկա չէր և պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նա դեռևս ինքնամեկուսացած է։
Նշենք, որ նախորդ նիստին Արսեն Թորոսյանը ևս ներկա չէր, նա նույնպես ինքնամեկուսացել էր, սակայն այսօր արդեն մասնակցում էր քննարկմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։