Ընտանեկան բռնությունների վերաբերյալ փաթեթը գործադիրի օրակարգում է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է հավանություն տալ « Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքի» նախագծին և դրանից բխող օրԵնսդրական փոփոխությունների փաթեթին:

Օրենքի ընդունումը բուռն քննարկումներ էր առաջացրել հանրային բոլոր հարթակներում: Օրենքի ընդդիմախոսները պնդում են, որ այն  վտանգելու է ավանդական հայ ընտանիքի հիմքերը, երեխաներին հանելու է ծնողների դեմ, կանանց՝ ամուսինների, ինչի արդյունքում նոր, էլ ավելի մեծ խնդիրներ է առաջ բերելու: Օրենքի կողմնակիցները, մինչդեռ,  բռնությունների կանխարգելման անհրաժեշտությունը փաստարկում են վիճակագրությամբ: Ըստ ոստիկանության տվյալների, 2017 թվականի ինը ամիսների արդյունքներով քննվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով հարուցվել են քրեական գործեր: 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 521 դեպք, որից 97-ով հարուցվել են քրեական գործեր: Իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը 2017 թվականի ինը ամիսների ընթացքում հասել են 1791-ի՝ 2016 թվականի 1875-ի դիմաց: 2017 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությւնները 52-ն են:

Նշենք, որ այս օրենքի դեմ հնչում են նաեւ  ծայրահեղ հայտարարություններ: Խաչիկ Ստամբոլցյանն, օրինակ, այսօր հայտարարել է, որ օրենքի ընդունման դեպքում ինքը զինված պայքար է սկսելու: 

Սյուզան Սիմոնյան