ԲԴԽ ղեկավարը նախկինում կոռուպցիայի հովանավորչության իրական էտալոն է, չենք կարող ապավինել այս մարմնի անաչառությանը. Արման Բաբաջանյան

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուղիղ 1 տարի առաջ երկրի վարչապետն համախոհներին հորդորեց արգելափակել դատարանների մուտքերը՝ խորհրդանշանակորեն ցույց տալով, որ հասարակությունը մերժում է այդ դատարաններ մուտք գործել հանցավորության և կոռուպցիայի մեջ թաթախված դատավորներին: Դրանից հետո նա ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց անմիջապես սկսել վեթինգի և անցումային արդարադատության գործիքներին հետևելու աշխատանքները, բայց այն, ինչ մենք ունեցանք մեկ տարվա ընթացքում դատական համակարգի հարցում, հիասթափությունը, գուցե, ամբողջությամբ չնկարագրի իրավիճակը: Այսօր վեթինգի թեմայով հրավիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Ակնհայտորեն դատական համակարգը և դատաիրավական բարեփոխումները հեղափոխության և, ինչու ոչ, նաև մեր պետության աքիլեսյան գարշապարն են: Եվ այն, ինչ տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում, հատկապես՝ վերջերս ընդունված Դատական օրենսգրքի կոսմետիկ փոփոխությունների տեսքով, երկչոտությամբ, վախկոտությամբ կատարված փոփոխությունները որևէ հույս չեն առաջացնում, որ մենք կկարողանանք կարգապահական վարույթների այդ սահմանափակ գործիքն ամբողջությամբ կիրառել դատական համակարգի ամբողջ սպեկտրի վրա»,- ասաց նա:

Բաբաջանյանի խոսքով՝ երկու կարևոր ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեին բարեվարքության ստուգմամբ, օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ձևավորվեց խորհրդարանում առկա քաղաքական ուժերի միջև պայմանավորվածության արդյունքում, դրանից ամբողջությամբ դուրս դրվեց քաղհասարակության սեգմենտը, և այսօր արդեն ակնհայտ է, թե ինչպիսի ճգնաժամային իրավիճակում է գտնվում:

«Եվ եթե հետևել եք այդ կառույցի ղեկավարի հայտարարություններին, նա ևս արդեն արձանագրել է, որ վեթինգ, ըստ էության, տեղի չի ունենալու այն պատկերացմամբ և այն սպասումներով, որ կա մեր հանրության մոտ»,- ընդգծեց պատգամավորը:

Մյուս կարևոր ինստիտուտը, որը պետք է զբաղվեր բարեվարքության ստուգմամբ, Բարձրագույն դատական խորհուրդն է (ԲԴԽ), իսկ դրա ղեկավարը, Արման Բաբաջանյանի բնորոշմամբ, նախկինում կոռուպցիայի հովանավորչության իրական էտալոն է:

«Նա իշխանությանն առաջարկվել է ԱԱԾ նախկին տնօրենի կողմից, և հասկանալիորեն մենք չենք կարող ապավինել այս մարմնի անաչառությանը, նրա նպատակադրումներին: Եվ այսպես, ամեն ինստիտուտին առնչվելիս մենք հասկանում ենք, որ ավելի ու ավելի հեռու է իրական վեթինգ իրականացնելու հնարավորությունը»,- նշեց պատգամավորը:

Արման Բաբաջանյանին հիասթափեցրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ առցանց հեռարձակված քննարկումը:

«Արդարադատության նախարարը մեկ տարվա ընթացքուոմ կատարված հանձնարարականի վերաբերյալ հաշվետվության ներկայացնելու փոխարեն՝ ուղղակի համոզում էր հեղափոխության առաջնորդին, որ վեթինգն այս պահին, գոնե այն տրամաբանությամբ, որը հանձնարարվել էր մեկ տարի առաջ, անիրագործելի է, պետք է սպասել սահմանադրական փոփոխություններին, որպեսզի կարողանանք համատարած վեթինգ իրականացնել: Մինչդեռ ես առավել քան վստահ եմ, որ եթե հետեևողականորեն քաղաքական հանձնարարությունը վերցվեր որպես ուղենիշ և որպես հիմնական պարտականություն, շատ ավելի մեծ հնարավորություններ կունենայինք՝ զբաղվելու վեթինգի ինստիտուցիոնալ լուծումներով, որոնք արագորեն կզտեին իսկապես դատական համակարգը, և մենք այսպիսի հիասթափեցնող իրականության առաջ այս պահին չէինք գտնվի»,- ասաց նա: