«Հրազդան» ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել. ՀՔԾ

Լուրեր

10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Այսպես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ 25.06.2017թ.-ին «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանություն է տեղի ունեցել նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Գ. Արսենյանի և այլ դատապարտյալների միջև: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի հետևանքով Գ. Արսենյանը կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած դատապարտյալը պարբերաբար թղթախաղով զբաղվելու առաջարկներ է ստացել իր խցակցի կողմից, սակայն հրաժարվել է և պահանջել չանհանգստացնել իրեն: Պատիժ կրելու ընթացքում դատապարտյալն իրեն այլ խուց տեղափոխելու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացրել ՔԿՀ-ի ղեկավարությանը, սակայն դրան սահմանված կարգով ընթացք տալու փոխարեն իրեն հարկադրել են շարունակել պատիժը կրել նույն խցում: 25.06.2017թ.-ին հերթական անգամ գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու` խցակցի առաջարկը մերժելը վերածվել է վիճաբանության և քաշքշուկի, որին միջամտել է անարգել մեկ այլ խցից դուրս եկած, դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող մեկ ուրիշ դատապարտյալ, ով ՔԿՀ-ի աշխատակիցների թողտվությամբ, պարզաբանումներ կատարելու պատրվակով Գ. Արսենյանին տեղափոխել է իր խուց: Այնտեղ մի քանի դատապարտյալ, այդ թվում` Գ. Արսենյանի խցակիցը ծեծի են ենթարկել նրան` վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

Տուժած դատապարտյալ հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հնարավորություն են ունեցել կանխելու ծանր հանցագործությունը, սակայն նրանք անտեսել են այլ խուց տեղափոխվելու իր խնդրանքը, իսկ դեպքի օրը չեն կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով իր առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Այսպիսով, «Հրազդան» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: