Այսօր երեկոյան Սոչի-Երևան չվերթով ՀՀ ժամանող ուղևորներին ինքնամեկուսացման վայրեր կուղեկցի ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն
Հասարակություն
19.05.2020 | 12:15Մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25):
«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ։