Մայիսի 19-ին Թուրքիայում կարգելվի ծաղկեպսակ դնել Աթաթյուրքի հուշարձանին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում մի շարք սահմանափակումներ են հայտարարվել և արգելվել է նաև տոնական ու զանգվածային միջոցառումների կազմակերպումը. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի Սևծովյան Սամսուն նահանգի նահանգապետարանն այս տարի արգելել է մայիսի 19-ին կազմակերպվող միջոցառումները։

Նշենք, որ 1919 թվականի մայիսի 19-ին Սամսուն է ժամանել Թուրքիայի Հանրապետության ապագա հիմնադիր Մուստաֆա Քեմալը, որն էլ այդտեղից սկսել է ծավալել իր գործունեությունը։ Այդ օրը թուրքական պաշտոնական պատմագրությունը համարում է քեմալական շարժման (թուրքական կողմն անվանում է «Ազատագրական պատերազմ») սկիզբն ազդարարող ամսաթիվ և նշվում է որպես ազգային տոն։ 

Թուրքիայի հանրային միացյալ աշխատանքի համադաշնության Սամսունի ներկայացուցիչ և կրթական աշխատանքի արհմիության Սամսունի մասնաճյուղի ղեկավար Ռյուսթեմ Քարան մայիսի 4-ին դիմել է Սամսունի նահանգապետարան, որպեսզի մայիսի 19-ին 8-10 հոգանոց խմբին թույլատրվի ծաղկեպսակ դնել Աթաթյուրքի հուշարձանին։

Այդ դիմումին 11 օր անց պատասխանել է փոխնահանգապետ Հասան Բալջըն՝ նշելով, որ երկրի 15 նահանգներում արգելվում է փողոց դուրս գալ և այդ պատճառով հարմար չեն գտնում, որ ծաղկեպսակ դրվի։

Այդ համադաշնության ներկայացուցիչներից մեկը որոշման հետ կապված իր բողոքն է հայտնել։ Վերջինս օրինակ է բերել՝ ասելով, որ երկրի իշխանությունները մայիսի 1-ին՝ աշխատավորների օրը, Ստամբուլում թույլ են տվել  ծաղկեպսակ դնել Թաքսիմի հուշարձանին։

Նրա խոսքով՝ իրենց դիմումով նախատեսվում էր, որ միջոցառման մասնակիցները պահպանելու էին սոցիալական հեռավորություն և կրելու էին դիմակներ։

«Բացի այդ բաց են առևտրի կենտրոնները և գեղեցկության սրահները։ Նույնիսկ եթե ցանկանան անուշադրության մատնել Աթաթյուրքի անունը, կատարած գործերը, դա նրանց չի հաջողվի։ Մենք դատապարտում ենք այդ որոշումն ընդունողներին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ 1919 թվականի մայիսի 19-ին Մուսթաֆա Քեմալը՝ որպես 9-րդ բանակի տեսուչ, ծովային ուղիով ժամանում է Սամսուն, իսկ հունիսի 22-ին Ամասիայում հայտարարում է, որ երկրի անկախությունը գտնվում է սպառնալիքի տակ: Արդեն հուլիսի 8-ին Քեմալը լքում է օսմանյան բանակի շարքերը, ինչի համար սուլթանական կառավարությունն արձակում է նրա ձերբակալման հրամանը, իսկ ավելի ուշ նրան դատապարտում է մահվան, ինչը, սակայն, ի կատար չի ածվում: