Պաշտոնյաների «բառադի» հանգստության  արդյունքն է, որ այսօր  նման ցուցանիշ ունենք. Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 17:28
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
11.06.2026 | 17:11
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
11.06.2026 | 16:53
Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից շուտով հրաժարական տալու մասին․ նա մտածում է վարչապետ առաջադրվելու մասին
11.06.2026 | 16:50
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
11.06.2026 | 16:45
Քաղաքացուն որպես գլուխ են վերաբերվում, իսկ այդպես անասուն են հաշվում․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 16:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում
11.06.2026 | 16:33
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն է: Նա անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, պարետի նոր ցուցումներին:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպես հայտնի է՝  այսօրվանից դիմակներ կրելը փակ հանրային տարածքներում պարտադիր է։  Բայց մենք տեսնում ենք, որ պարետի որոշումները, կարծես, խտրական են, օրինակ՝ մեր պաշտոնյաների վրա չեն տարածվում: ԱԺ հանձնաժողովի նիստին այսօր պատգամավորներն առանց դիմակի էին ներկայացել, Երևանի փոխքաղաքապետները  ասուլիս անցկացրին առանց դիմակների և առանց անհրաժեշտ հեռավորությունը պահելու: Հարցին, թե ինչու դիմակով չեն, նրանք պատասխանեցին, որ այդպես բարդ է խոսելը: Այսինքն՝ շոգ եղանակին ավտոբուսի վարորդների համար դիմակը պարտադիր է, բայց իրենք կառույցի ներսում կարող են և չկրե՞լ դիմակ: Սա նորմա՞լ է ըստ Ձեզ:  Ինչո՞ւ նրանք չեն տուգանվում:

Ես կարծում եմ, որ դա աննորմալ է: Պաշտոնյաներն  իրենց անհարկի հանգստությամբ խառնաշփոթ են առաջացնում ժողովրդի մոտ:  Ժողովուրդը տեսնում է, որ իրենք դիմակ չեն կրում, իրար մեկ մետրից մոտ են նստած, մտածում են՝ ուրեմն  կարող են իրենք էլ չկրել: Պարետային ժամ հայտարարելու առաջին իսկ օրից մեր Ազգային ժողովը շատ վատ օրինակ է ծառայում քաղաքացիներին: Այսօրվա աղաղակող թվերից շատ անհանգստացած եմ: Պաշտոնյաների «բառադի» հանգստության  արդյունքն է, որ այսօր  կորոնավիրուսով վարակվածների նման ցուցանիշ ունենք: Նրանք կարծում են, թե  մանդատի շնորհիվ կորոնավիրուսն իրենց շրջանցելու է: Դրան գումարած՝ հանրության անգրագետ հատված ունենք, որը չի հավատում վիրուսին, վիրուսն էլ տարածվում է և տարածվում:

-Ի դեպ, տրանսպորտային միջոցում, պարետի որոշման համաձայն, բացի դիմակից՝ թե վարորդների, թե ուղևորների համար պարտադիր է նաև ձեռնոցի կրումը, որի մասին նախ քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան ուղերձում չի հիշատակում, իսկ երբ լրագրողները փորձում են այդ մասին խոսք բացել, պաշտոնյաները խույս են տալիս: Մեր քաղաքացիներից շատերը հետևում են հենց քաղաքապետի հրահանգներին, ուստի ձեռնոց կրելու պայմանի մասին անգամ տեղյակ էլ չեն և շփոթմունքի մեջ են ընկնում:

Այո, բացի այդ մի բան էլ եմ նկատել: Այսօր ռադիո էի լսում, և հանդիպեցի հայտարարության, որտեղ ասվում էր, որ դիմակ պետք է կրել միայն հիվանդին խնամելիս: Դա հավանաբար հին հաղորդագրություն է, որը շարունակվում է շրջանառվել ռադիոներով: Մի տեսակ տարերային վիճակ եմ նկատում: Համոզված եմ, որ նմանատիպ մի շարք բացթողումներ կան:

-Այսօր ժողովրդի մի զգալի  հատված  նույնիսկ չի հավատում, որ կորոնավիրուս գոյություն ունի…

-Այո,  դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք միայն պաշտոնյաների խոսք ենք լսում, որոնք, ի դեպ, հաճախ իրար հակասում են,  այնինչ կարիք կա, որ խոսեն նաև հեղինակություն վայելող բժիշկները: Ստացվող ինֆորմացիայի և գործողությունների հակասություն կա, որը վատ է:

-Այսօր, երբ կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ ունենք Հայաստանում, պաշտոնյաները, կարծես, կորցրել են կապը հանրության, լրատվամիջոցների հետ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, օրինակ, վերջերս ֆեյսբուքյան մեկնաբանություններում գրել էր, որ զբաղված է և չի կարող լրագրողների անհեթեթ հարցումներին պատասխանել, բայց չէ՞ որ նա՝ որպես պաշտոնյա, հաշվետու է հանրության առաջ:

-Այո, համաձայն եմ: Մեր պաշտոնյաներն արդեն, կարծես թե, մոռացել են, թե ժողովուրդն իրենց ինչ լիազորություններ է տվել և ինչ պահանջներ է ունեցել իրենցից մանդատը տալուց առաջ: Ժողովուրդն իրենն արել է, իրենք իրենց պարտավորությունները՝ ոչ:  Անկախ այն հանգամանքից՝ քաղաքացիների քանի տոկոսն է գիտակից, քանիսը՝ ոչ, պետությունը պարտավոր է  շատ խիստ և հետևողական  միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմն առնելու համար, այլապես  վարակակիրների թիվը ձնագնդի նման մեծանում է:

-Բայց մենք հակառակ պատկերը տեսանք՝ սահմանափակումները մեղմացվեցին:

-Դա ես «ձեռքերը լվալ» եմ համարում: Հասկանում եմ, որ տնտեսությունը պահելու խնդիր կա, բայց այն ժամանակը, որը տրվել էր մեկուսացման ընթացքում կորոնավիրուսը կանխարգելելու համար, չօգտագործվեց,  մեր կառավարությունն իմիջիայլոց վերաբերվեց վիրուսին: Պաշտոնյաները հենց սկզբից էլ առանց դիմակի էին, իրար գլուխ հավաքված,  բայց  ժողովրդին ասում էին՝ մեկուսացեք: Դա հանգեցրեց  հանգստության, որը բերեց հասցրեց այսօրվա վիճակին:

 

Աննա Բաբաջանյան