Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում՝ գյուղատնտեսության, թե՞ բանկերի. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության վիճակի մասին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Բանկերն ամեն մի պատեհ առիթ օգտագործում են՝ գյուղացուն վարկ չտալու համար։ Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը ոչ թե պետք է աշխատի բանկերի, այլ հենց գյուղացու հետ:

«Պետք է աշխատեն հեկտարի հաշվարկով և, իհարկե, հաշվի առնելով կուլտուրան։ Հացազգինե՞րն եք խթանում, ուրեմն հացազգիների համար պետք է տաք։ Երկու անգամ հացազգիների ցանքատարածությունը պակասել է։ Չենք հասկանում, որ եթե Ռուսաստանը չտվեց այդ ցորենը, ի՞նչ եք անելու, գնալու եք՝ այն միջազգային աղբը բերեք, որ կպչունակություն չունի, հաց չի՞ թխում»,- ասաց Բերբերյանը։

Նրա պնդմամբ՝ այսօր ֆերմերները խնդրի առաջ են կանգնել. « Մարդը արտասահմանից տնկանյութ է ներկրել, գործիքներ, չի կարողանում վարկը ստանալ, մաքսատունն էլ այնտեղ է տուգանքներ դրել, որ այդ գումարները մուծի, ստանա։ Բանկն էլ էսօր-էգուց է գցում, ամեն անգամ մի թուղթ ուզում։ Ո՞ւմ ջրաղացի վրա եք ջուր լցնում, գյուղատնտեսության, թե՞ բանկերի»:

Հրաչ Բերբերյանն ընդգծեց՝ բանկեր էլ կան, որ դժգոհ են Կառավարության ֆինանսավորումից, ասում են՝ տեղ չի հասնում։

«Այսօր ծանր է իրավիճակը, այսպես երկար չենք դիմանա, գյուղատնտեսությունում էլ կունենանք անցյալ տարվանից մի փոքր ավելի վատ իրավիճակ»,- հավելեց Բերբերյանը։

Բանախոսը նաև ընդգծեց, որ քանի դեռ ցեցի խնդիրը հաղթահարված չէ, չենք կարող ասել, որ լոլիկ ունենք:

«Գումարները դուրս են գրվել և փշիացվել: Լուրջ գումարների մասին է խոսքը։ Այսօր արդեն մենք ցեց ենք նկատում Ստեփանավանի տարածաշրջանում, որը չպետք է լիներ, եթե ժամանակին պայքար տանեին։ Դա միայն լոլիկի դեմ չի, այն մորմազգիների դեմ է։ Դրա մեջ մտնում է լոլիկը, սմբուկը, վաղահաս կարտոֆիլը: Ուղղակի վաղահաս կարտոֆիլին չի հասցնում վնասել, որովհետև նրա բերքահավաքը հունիսին վերջացնում ենք, իսկ ցեցն ակտիվանում է օգոստոսին։ Տեսնեք՝ ինչ վնաս է տալիս լոլիկի դաշտերին, քրքրում է դաշտը»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Անժելա Պողոսյան