ՌԴ կառավարությունը թույլ է տվել արտասահմանցի մարզիկներին և մարզիչներին վերադառնալ Ռուսաստան
Ռուսաստանի կառավարությունը թույլ է տվել արտասահմանցի մարզիկներին և մարզիչներին, ովքեր այժմ արտասահմանում են, վերադառնալ Ռուսաստան. փոխանցում է armsport-ը:
Որոշումը կօգնի պրոֆեսիոնալ մարզական կազմակերպություններին, ներառյալ ՌՊԼ-ի ակումբներին, վերսկսել մարզումները՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածման վերաբերյալ սահմանափակումները մեղմացվելուց հետո»,- գրված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում: