Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը տեղի կունենա Շուշիում
Մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 45–րդ հոդվածով` հայտարարում եմ`
Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում»: