ՌԴ-ում որոշել են վերսկսել ֆուտբոլի առաջնությունը. այն կանցկացվի առանց հանդիսատեսի

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը հունիսի 21-ից կվերսկսվի: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել Ռուսական ֆուտբոլային միության (ՌՖՄ) գործադիր կոմիտեն:

 

Նշվում է, որ մինչև առաջնության ավարտը խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի:

«Ցավոք, մնացյալ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսատեսի, քանի որ զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներն ուժի մեջ են: Բայց մենք վստահ ենք, որ երկրպագուներն իրենց թիմերին տանից կսատարեն ոչ պակաս անկեղծությամբ»,- ասել է Ռուսական պրեմիեր-լիգայի ղեկավար Սերգեյ Պրյադկինը:

Միաժամանակ, ՌՖՄ-ի նախագահ Ալեքսանդր Դյուկովը լրագրողներին ասել է, որ Կառավարության հետ համաձայնեցրել են կարգը, որը թույլ կտա ռուսական ակումբներում հանդես եկող օտարերկրյա ֆուտբոլիստներին ՌԴ ժամանել:

Առաջնությունն ընդհատվել է մարտի 17-ին, 22-րդ տուրից հետո: Մրցաշարային աղյուսակում այդ պահին առաջատարը պետերբուրգյան «Զենիթ»-ն էր, որից 9 միավորով հետ են «Լոկոմոտիվ»-ն ու «Կրասնոդար»-ը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մոսկովյան ակումբն ավելի շահավետ դիրքում է:

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել են նաև ֆուտբոլի եվրոպական առաջնությունները: Որոշ երկրներում, սակայն, որոշվել է վերականգնել առաջնությունները: