Բացահայտվել է Վանաձորում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. 1 անձ կալանավորվել է

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում կատարված սպանության փորձը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ. այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ  նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել էին ձախ թիակի բազմաբեկորային կոտրվածքի, գլխի ծոծրակային շրջանի, կրծքավանդակի հետին մակերեսի չթափանցող, ձախ ուսահոդի և պարանոցի հետին մակերեսի հրազենային կոտորակային կույր վնասվածքներ, իսկ մյուսին՝ կրծքավանդակի և որովայնի առաջային մակերեսների կույր թափանցող, ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային կոտորակային, ձախ ծղիկոսկրի կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հետագայում շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 34 տարեկան:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 34-ամյա բնակիչը, իր ծանոթների հետ, որոնց ինքնությունը քննությամբ դեռևս պարզված չէ, 2020 թվականի մարտի  24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա-Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղակայված ավտոլվացման կետին հարակից տարածքում, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է նույն քաղաքի երեք բնակիչների և նրանց ընկերների հետ, որի ժամանակ կողմերի միջև վիճաբանություն է ծագել: Այնուհետև, վիճաբանության ընթացքում, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ իրական վտանգի տակ դնելով վիճաբանությանը ներկա գտնվող անձանց կյանքը:

Արձակված կրակոցների հետևանքով ներկա գտնվող անձանցից մեկի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, և մեղադրյալը կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրանք տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը, որը հետախուզվում էր վերոհիշյալ հանցագործությունը կատարելու մեղադրանքով, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: