Դիմակ կրելու պարտադրանքը՝ ֆինանսական բեռ, խախտումը՝ 100.000 դրամ տուգանքի պատճառ․ ին՞չ անել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
Բոլորը

Մայիսի 25-ից հանրային բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա, իսկ դրանց կիրառման պահանջը՝ հանրային տրանսպորտից օգտվելիս, կգործի մայիսի 18-ից։ Կանոնները խախտողների համար տուգանք կսահմանվի՝  սկսած 100 հազար դրամից։ Բաց տարածքներում, որոշակի հեռավորության վրա դիմակ կրելը գուցե անհրաժեշտ չլինի, սակայն պայման կդրվի՝ ունենալ դիմակ՝ անհրաժեշտության դեպքում այն կրելու համար։

Պարետատան այս որոշումների վերաբերյալ արձագանքները միանշանակ չեն․ շատերը նշում են, որ  դա հավելյալ ֆինանսական բեռ կարող է դառնալ քաղաքացիների համար։

Ըստ բժիշկ- համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի՝ յուրաքանչյուր քաղաքացու օրական առնվազն 4 դիմակ պետք կգա։

Նշենք, որ մեր ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ 1 դիմակը դեղատներում արժե 150-220 դրամ: Այսինքն՝ օրական առնվազն 4 դիմակ կրելու դեպքում 1 անձը կծախսի 800 դրամ,  իսկ ամսական՝ 24 հազար դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ ընտանիքում աշխատող և պարբերաբար տանից դուրս եկող 1 անձ կա։

Ի՞նչ պետք է անի կառավարությունը քաղաքացիների համար հավելյալ ֆինանսական բեռ չստեղծելու ու կանոններին հետևելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կարծիքով՝ այստեղ գործ ունի անելու կառավարությունը, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ն։

Պատգամավորը, սակայն, նշում է․ «Չնայած նրան, որ նախկինի համեմատ դիմակները 4-5 անգամ թանկացել են, սակայն միջազգային շուկայի հետ համեմատելով՝ Հայաստանում դրանց գինն այնքան էլ բարձր չէ»։

«Հայաստանում դիմակների բավականին մեծ շուկա կա․ և՛ ներմուծվում են, և՛ տեղում արտադրվում, իսկ գների հարցին կառավարությունը, կարող է անդրադառնալ»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պարետը։

Ավինյանի խոսքով՝ դիմակները պարտադիր չէ լինեն դեղատնից գնված, ինքնաշեն դիմակները ևս թույլատրելի են։ Իսկ սոցիալական խմբերին դիմակների, ձեռնոցների, ախտահանիչ միջոցների տրամադրման հարցը ևս կարող է քննարկվել։

Մինչ կառավարությունը հայտարարում է քննարկումների մասին մի բան պարզ է․ այս պահանջը ֆինանսական հավելյալ բեռ կդառնա քաղաքացիների համար։ Իսկ նրանցից ո՞ր մասն է պատրաստ նման բեռի ավելացմանը, դժվար է ասել։

 

Անժելա Պողոսյան