Ծանրաբեռնված տրանսպորտում դիմակը չի պաշտպանի կորոնավիրուսից․ բժիշկները՝ սահմանափակումների վերացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեպետ կորոնավիրուսի տարածման  տեմպը շարունակում է բարձր մնալ, մայիսի 18-ից Հայաստանը գրեթե բնականոն կյանքի կվերադառնա։ Այսօր արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով, իսկ պարետի որոշմամբ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի։

Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, այդ թվում՝ մոլերը, հանրային սննդի օբյեկտները ծառայություններ կմատուցեն նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։ Մի շարք այլ մեղմացումների շարքում է նաև նախակրթարանների վերաբացումը։ Սակայն դիմակ կրելը պարտադիր կդառնա մեկ շաբաթ անց միայն՝ մայիսի 25-ից։

«Կանոնը խախտողները տուգանվելու են Ոստիկանության կողմից։ Այս թուլացումները մեզանից հավելյալ ջանք, պատասխանատվություն ու ուշադրություն են պահանջում, որպեսզի վարակի տարածումը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով որ հիմա է»,- հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Դիմակ չկրողների դրամապանակը կթեթևանա 100 000 դրամով։ Բժիշկ մասնագետները տարակուսած են պարետատան որոշումից՝ առևտրի վայրերի, փակ ռեստորանների վերաբացումը թույլ տալ մայիսի 18-ից, սակայն դիմակների կրումը պարտադիր դարձնել մեկ շաբաթ անց միայն։ Երկուշաբթի օրվանից դիմակի կրումը պարտադիր կլինի միայն հանրային տրանսպորտում։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Հասմիկ Ղազինյանն ասում է․ «Ես ուզում եմ իմանալ՝ այն մի շաբաթում ով հասցրեց վարակվել, ոչի՞նչ։ 18-ին բացվում է, 18-ից դիմակների կրելը պարտադիր է։ Հետևել դիմակների գներին, դեղատներին, մատչելի դարձնել բոլորին դիմակները կրելու համար։ Երեկ դեղատանն էի, մեկ դիմակի արժեքը 400 դրամ էր, սա պետք էր հսկել»։

Համաճարակաբան Արման Բադալյանը մայիսի 18-ից հետո վարակի էլ ավելի մեծ տարածում է կանխատեսում, հատկապես որ մեկ շաբաթ դիմակ կրելը պարտադիր չի լինելու։ Համաճարակաբանը զգուշացնում է՝ եթե Երևանի հանրային տրանսպորտը նախկինի պես գերծանրաբեռնված տեղափոխումներ է իրականացնելու, վարակից ոչինչ չի փրկի ուղևորներին։

«Եթե չնչին պիտի օգներ, էդ էլ չի օգներ, որովհետև ինտիմ զոնա մտած մարդիկ շարժվում են 40 րոպե, 1 ժամ։ Դիմակն էլ էդտեղ չի օգնի։ Տրանսպորտը համաճարակային առումով պետք է ճիշտ ձևով օգտագործվի»,- ասաց Արման Բադալյանը։

Համաճարակաբանը հասկանում է՝ տնտեսական ավելացող վնասներն են ստիպում գնալ սահմանափակումների վերացմանը, սակայն ասում է՝ աչալուրջ հսկողություն պետք է սահմանվի, որպեսզի լրջագույն բացասական հետևանքների չբերեն մեղմացումները։

«Մեր գիտակցության հաշվին փորձենք անել այնպես, որ էս վիրուսը դանդաղ տարածվի, մանավանդ, որ գերակշռող մասը սիմպտոմներ չունենա, չակնկալենք հիվանդության բարդացում, արդեն կկարողանանք մերվել, ճիշտ լեզու գտնել էս վիրուսի հետ։ Եթե մենք դրժեցինք, կստացվի, որ վարակի թիվը կշատանա։ Ստացվում է էքսպերիմենտի պես մի բան՝ ճարահատյալ, բայց մեր ձեռքում գտնվող, մենք ենք դիրիժորը»,- նշում է բժիշկ Բադալյանը։

Դեռ երկու ամիս առաջ մտցված տեղաշարժի, ինչպես նաև տնտեսական գործունեության սահմանափակումները, ըստ Հասմիկ Ղազինյանի, թերի են պահպանվել, արդյունքը գրեթե ամեն օր 100-ից ավելի վարակակիրների ի հայտ գալն է։ Սահմանափակումների վերացումը, ասում է, չի նշանակում իրավիճակը վերահսկողությունից բաց թողնել։

«Եթե մենք պահպանում ենք անհատական անվտանգության բոլոր պայմանները, ապա սա պաշտպանել է մեզ, դիմացինին, շրջապատին, խոցելի խմբերին։ Հետևաբար, սահմանափակումների մեղմացումը կամ ընդհանրապես հանելը, առավել քան պետք է ավելացնի անհատական անվտանգության պաշտպանության միջոցները։ Տույժի ենթարկել  բոլոր այն գործատուներին, որոնք չեն պահպանի պահանջները, բայց տույժը լինի ռեալ, առանց որևէ մեկի ով լինելը հաշվի առնելու»,- ասաց տիկին Ղազինյանը։

Իշխանությունը զգուշացնում է, եթե սահմանակումների վերացումից հետո կանոնները խստագույնս չպահպանվեն ու վարակակիրների թիվը կտրուկ ավելանա, ստիպված կլինեն վերադարձնել սահմանափակումների խստագույն ռեժիմը։

Մանրամասնրեը՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան