Մայիսի 18-ից կգործեն նաև մարզասրահները և մոլերը․ՀՀ պարետ
Տնտեսություն
14.05.2020 | 18:15Մայիսի 18-ից կգործեն նաև մարզասրահներն ու խոշոր առևտրի կենտրոնները: ԱԺ հատուկ նիստում խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ հաստատեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Դրանց հետ կապված սահմանափակումները նույնպես հանվում են, բայց կրկին մանրամասնորեն, պարետի որոշմամբ, ներկայացված են հստակ կանոններ, որոնց և՛ մարզասրահների, և՛ առևտրային վայրերի գործունեությունը կազմակերպող պատասխանատուներն այդ կանոններին պետք է հետևեն»,- հավելեց Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: