Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հասարակություն
14.05.2020 | 15:40Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Factor.am-ի հետ զրույցում Գոգյանը հաստատեց լուրը, իսկ պատճառների մասին հարցին ի պատասխան՝ ասաց. «Շուտով կգրեմ պատճառների մասին, կփորձեմ հնարավորինս համապարփակ ներկայացնել: Եթե նորից հարցեր լինեն, կպատասխանեմ»։
Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել 2018 թվականի հունիսին։