Ինչու հիվանդների քիչ թվի դեպքում սահմանափակումներ մտցվեցին, հիմա հանվում են. վարչապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում պարզաբանեց, թե ինչու կորոնավիրուսով հիվանդների քիչ թվի դեպքում սահմանափակումներ մտցվեցին, իսկ հիմա, երբ հիվանդների թիվն ավելին է, դրանք հանվում են:

«Նախկինում սահմանափակումների հետ կապված շատ կոնկրետ պատճառ կար. խոսքը թոքային օդափոխման սարքերի առկայության մասին է: Երբ ճգնաժամը ծավալվում էր, ամբողջ աշխարհում թիվ մեկ թեման այդ սարքերի առկայությանն էր վերաբերվում: Եվ մենք այդ սահմանափակումների շրջանում ապահովեցինք թոքային օդափոխության 100 սարքերի առկայություն, ևս 70-ն այս պահին գնման գործընթացում է, ևս մոտավորապես 100 հատ ավելի թեթև տեսակի սարք ձեռք բերեցինք: Բայց, մյուս կողմից, փաստը մնում է փաստ, որ այս պահին մենք թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ ունենք, և այս ընթացքում նրանց թիվը չի ավելացել: Եթե չեմ սխալվում, նույնիսկ 10-ի ոչ մի անգամ չենք հասել»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: