Եթե մեզ մոտ զարգանա իտալական սցենարը, ապա կունենանք 10 հազար մահ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Երեկ մենք կրկին արձանագրել ենք կորոնավիրուսի 142 նոր դեպք, մենք վերջին շրջանում ունենք 100-ը գերազանցող ամենօրյա դեպքեր: Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի տեխնիկակազմակերպչական հարցերից՝ ես արձանագրել եմ մի, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական խնդիր: Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է և այլն: Իհարկե, ժպիտներից անդին՝ պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը, և պետք է ասել, որ սա ունի կոնկրետ պատճառ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ բանն այն է, որ հիվանդների 75 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է ասիմպտոմ. «Այսինքն՝ նրանց համար այդ հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է և լուր, որ ձեր թեստը դրական է: Այս հիվանդությունը շոշափելի իրենց վրա զգում են այն քաղաքացիները, ում ընտանիքի անդամները, տարիքով մարդիկ հիվանդանում են, նրանց վիճակը ծանրանում է կամ, ցավոք, 49 դեպքերում հասնում է մահվան»:

Անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմը երկարացնելուն՝ Փաշինյանն ասաց՝ ռազմավարությունն այն է, որ պետք է գնալ ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձեն համոզել, որտեղ անհրաժեշտ է՝ պարտադրել, որ պահպանեն անվտանգության որոշակի կանոններ:

«Մարտին ունեինք հաշվարկ, որ եթե հանկարծ մեզ մոտ իրադարձությունը զարգանա, օրինակ, իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում մենք կորոնավիրուսից կունենանք 10 հազար մահ»,- այս ընթացքում գործող սահմանափակումների առնչությամբ նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: