Մոտ 797 մլն դրամի բնակարանի գնման վկայագրեր՝ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին

Լուրեր

06.07.2026 | 14:49
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
06.07.2026 | 14:37
Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել
06.07.2026 | 14:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
06.07.2026 | 14:18
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
06.07.2026 | 14:05
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափի 3100 քմ հողամասի վարձակալության պայմանագիրը
06.07.2026 | 13:53
ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան
06.07.2026 | 13:48
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակն է հանձնվել Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարության միգրացիոն ծառայությունը։

«Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է շահառուներին։

2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։

Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես,  ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված  ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության: ՀՀ ՏԿԵՆմիգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ: