Կոտայքի մարզում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա. Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9-ն է»,- մայիսի 13-ի դրությամբ արձանագրված տվյալներն է ներկայացրել մարզպետը: