Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի. մարզպետ

Լուրեր

30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները:

«? Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, իրականացնում է մարդասիրական գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի սոցիալական վիճակի հնարավորինս մեղմմանը:

 Մայիսի 13-ին ՀԿԽԸ-ն Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում մեկնարկեց COVID19-ի հանդեպ առավել խոցելի խմբերին՝ միայնակ, անժառանգ թոշակառուներ, խնամքի կարիք ունեցող տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ, օգնության բաշխման վերջին՝ ամփոփիչ փուլը:
Նախորդ փուլերի ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից օգնություն է բաժանվել նաև Չարենցավանի, Նաիրիի և Հրազդանի տարածաշրջաններում:

Կամավորների կողմից փաթեթների կազմման և բաշխման ողջ գործընթացի ժամանակ Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչները և կամավորների խումբը մշտական կապի ու համագործակցության մեջ են ՀԿԽԸ-ն իրենց գործընկերների հետ:

Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի:

Շնորհակալ եմ նման մարդասիրական քայլի համար»,- գրել է նա: