Մեծ Այրում գյուղի բնակիչները փակել են « Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը՝ թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժին

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Մեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը, թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը:

«Մեծ Այրում գյուղի բնակիչները կրկին ստիպված են եղել փակել դեպի « Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը, թույլ չտալով Ախթալա ԼՀԿ-ի բեռնատարների շարժին։

Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այն ինչ նախագծով պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ և գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանը և հետագա շահագործմանը։ Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։

Այս պահին Ախթալա ԼՀԿ-ի ներկայացուցիչները և Ախթալայի ՏԻՄ-ը համոզում են գյուղացիներին, որպեսզի իրենք թույլատրեն պոչամբարի պատվարի բարձրացումը, նշելով, որ այլընտրանք չկա։

Նախորդ հանդիպումների ժամանակ ընկերությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պոչամբարի պատվարի բարձրացման դիմաց խոստանում էին վերանորոգել գյուղի ակումբը, վերանորոգման աշխատանքներ իրականացնել մանկապարտեում, ինչը գյուղացիների մեծամասնությունը մերժել էին, փոխարենը անօրինական շահագործմ,ան համար պահանջելով բնապահպանական փոխհատուցում կամ ռեկուլտիվացիայի անհապաղ իրականացում։ Այդ ընթացքում ընկերությունը և ՏԻՄ-ը սկսեցին ակումբի շենքի վերանորոգման նախապատրաստման գործընթացը, ինչը ստրատեգիական քայլ է ։ Գյուղացիները նշում են, որ հիմա իրենց դիմակայությունը արդեն կարող է հանգիստ դիտարկվել , որ իրենք դեմ են գյուղի զարգացման գործընթացներին, ակումբի վերանորոգման որը արդեն սպեկուլյատիվ քննարկումների առարկա կարող է դառնալ ։

Իրենք դեմ չեն, կողմ են գյուղում վերանորոգման աշխատանքներին, սակայն դա չպետք է լինի իրենց առողջության դիմաց և հետո դա պետք է արվեր նախորդ տասնամյակների ընթացքում, ոչ հիմա երբ արդեն վիճակը կրիտիկական է։

Այս պահին, երբ ՀՀ վարչապետը ձևավորել է մասնագիտական աշխատանքային խումբ Թեղուտի պոչամբարի պատվարի ուսումնասիրման համար, անհայտ է «նահատակ»-ի պոչամբարի վտանգավորության աստիճանը և ապագան։

Մի քանի օր առաջ «Առնիկա» չեխական բնապահպանական հասարակական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Ալավերդի, Հայաստան) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը (Երևան, Հայաստան) դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի Հատուկ զեկուցող Դեյվիդ Ռ․ Բոյդին
և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համար էկոլոգիապես կայուն կառավարման հետևանքների և վտանգավոր նյութերի ու թափոնների վերացման հարցերով Հատուկ զեկուցող Բասկուտ Տունչակին՝ Հայաստանի հյուսիսում առկա իրավիճակի մասին նամակով ներկայացնելով
«Նահատակ» պոչամբարի հետ կապված առկա իրավիճակը և առողջապահական և բնապահպանական խնդիրները Մեծ Այրում գյուղում»: