Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ. ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նա դատաբժշկական փորձաքննության կենթարկվի
Հասարակություն
13.05.2020 | 15:07Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 13-ին ժամը 16։00-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին տեղեկանում ենք Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված ՀՔԾ ծանուցումից։
Ծանուցման մեջ նշված է նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք նաև, որ Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում։