Դաժանաբար ծեծվող կնոջը կարողացանք թաքուն «առևանգել» տնից, նրա մայրը զանգեց մեզ, ահաբեկեց․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
Բոլորը

Իհարկե կան բազմաթիվ կանայք, որոնք չգիտեն, որ իրենք իրավատեր են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով ՄԻՊ Արման Թաթոյանի՝ կանանց իրավատեր լինելու գիտակցման բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հնչեցրած քննադատությանը։

«Բազմաթիվ կանայք չգիտեն իրենց իրավունքները, երբ ինձ մի կին դիմել էր, որ ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում նրա վրա, այդ կինը չգիտեր իր իրավունքները, վախենում էր դիմել Ոստիկանություն, որովհետև ասում էր՝ մեր մենթալիտետը էնպիսին է, որ մեր հարևանները ինձ կպատժեն։ Այո, իրեն պետք է բացատրել, որ դու իրավատեր ես պահանջատեր ես, որ դու քաղաքացի ես նույնքան, ոքան այդ սադիստը։ Երբ ընդամենը 3 շաբաթ առաջ ինձ դիմել էր մի կին, որին ամուսինը դաժանաբար ծեծում էր, և մենք կարողացանք շատ թաքուն, էսպես օպերացիա կազմակերպելով կնոջը գրեթե առևանգել իր տնից և տանել, գիտե՞ք ինձ ով զանգեց և փորձեց ահաբեկել, ոչ թե էդ կնոջ ամուսինը, այլ էդ կնոջ մայրը։ Ասում էր՝ բայց դա Ձեր ի՞նչ գործն ա, ինչի՞ եք Ձեր քիթը խոթում իմ աղջկա ընտանիքի մեջ, իրենց ընտանիքն ա, ինչ կուզենա, կանի»,- նշեց Զոհրաբյանը։

Պատգամավորը ամբիոնից ցուցադրեց բռնության ենթարկված կանանց նկարներ՝ նշելով, որ նրանք իրենց իրավունքները չգիտեն և վախենում են։

Մանրամասները՝ տեսանյութում։