Կարեն Կարապետյանը տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Հարցերի մի ամբողջ փաթեթ է տրվել Կարեն Կարապետյանին, թե իր վարչապետության ժամանակ՝ 2016-18 թվականներին ի՞նչ աշխատանքներ են կատարվել: Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ անցկացված ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

«Փորձել ենք քննարկել՝ ինչո՞ւ այն ժամանակ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձևավորված կառավարությունը չի դարձրել առաջնահերթություն: Եվ մենք ստացել ենք այդ հարցերի պատասխաններն այնքանով, ինչքանով Կարեն Կարապետյանը պատասխանեց մեր հնչեցրած բոլոր հարցերին: Քչի ու շատի հարցը չէր, այլ այն, թե մեր հրավիրած պաշտոնյան ինչքանով կարող էր տիրապետել այդ հարցերի բովանդակությանը»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով՝ իրենց համար շատ կարևոր է կառավարությունների ժառանգականությունը, փոխանցված ինֆորմացիայի և դրա հետ կապված խնդիրների լուծված լինելը կամ ապագային միտված լինելը:

Մանրամասները՝ տեսանյութում: