Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 110 հազարի. մահացության ցուցանիշը՝ 6.685
Քաղաքականություն
11.05.2020 | 15:20Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 109.286-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1.683 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 109.286 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 45 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6.685-ի:
Միաժամանակ, 87.422 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Հիվանդներից 2.703-ի վիճակը ծանր է: