Քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Լուրեր

19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
19.04.2026 | 14:04
Աշտարակ–Գյումրի ճանապարհը կառուցված է․ 84 կմ նոր մայրուղի՝ 19 հանգույցով և անվտանգության չափանիշներով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.04.2026 | 13:50
Հրդեհ Թաիրով գյուղում
19.04.2026 | 13:33
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում Trump Tower երկնաքեր կառուցել 
19.04.2026 | 13:06
Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
19.04.2026 | 12:45
Հայ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:

«Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:

Նշվել է, որ առաջարկությունների նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

Ամփոփելով այս և նախորդ քննարկումները՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին վերը նշված առաջարկությունները քննարկել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների ղեկավարների և ներկայացուցիչների հետ ու այդ քննարկումների արդյունքներով վերջնական տեսքի բերել նախագիծը»,- ասված է հաղորդագրությունում: