ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկեր կառույցները ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելմանն ուղղված ուղեցույց են հրապարակել կրթական հաստատությունների համար

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջագային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուղեցույց են հրապարակել, որի նպատակն է՝ օգնել երեխաներին և դպրոցներին պաշպանվել ՔՈՎԻԴ-19-ը վարակից։ Ուղեցույցը կարևոր նկատառումներ և գործնականում կիրառվող ստուգաթերթեր է ներառում դպրոցներն անվտանգ պահելու համար։ Այն նաև խորհուրդներ է տրամադրում ազգային և տեղական իշխանություններին առ այն, թե ինչպես կրթական հաստատություններում հարմարեցնել և իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր։

Դպրոցների փակ լինելու պարագայում ուղեցույցը առաջարկություններ է տալիս այն մասին, թե ինչպես մեղմել հնարավոր բացասական ազդեցությունը երեխաների կրթության և բարեկեցության վրա։ Սա նշանակում է կայուն ծրագրերի առկայություն, որոնք կապահովեն ուսուցման շարունակականությունը, այդ թվում` հեռավար ուսուցման տարբերակներով, օրինակ՝ առցանց կամ հեռուստա և ռադիոհեռարձակումների տեսքով։ Սա նաև նշանակում է հիմնական ծառայությունների հասանելիություն բոլոր երեխաների համար։ Այս ծրագրերը պետք է ներառեն նաև անհրաժեշտ քայլեր դպրոցների անվտանգ վերաբացման համար։

Այն դեպքերում, երբ դպրոցները շարունակում են գործել, և որպեսզի երեխաները և իրենց ընտանիքները պաշտպանված և տեղեկացված լինեն, ուղեցույցը կոչ է անում՝
երեխաներին տեղեկատվություն տրամադրել վարակից պաշտպանվելու միջոցների մասին,
խրախուսել լվանալ ձեռքերը և պահպանել անձնական հիգիենան, ինչպես նաև՝ ապահովել կրթական հաստատությունները հիգիենայի պարագաներով,
մաքրել և ախտահանել դպրոցները, հատկապես՝ սանհանգույցները, ինչպես նաև՝
բարելավել օդափոխությունը:
Անկախ այն հանգամանքից գործում են, թե հեռավար ուսուցում իրականացնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է դպրոցներին՝ աշակերտներին տրամադրել ամբողջական աջակցություն, որը ներառում է հոգեբանական աջակցություն ևս։ Ուղեցույցը տրամադրում է նաև օգտակար խորհուրդներ և ստուգաթերթեր ծնողների, խնամակալների, ինչպես նաև՝ հենց իրենց՝ աշակերտների համար։

Հայաստանում դպրոցների վերաբացումից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ աջակցելու է կրթական այս հաստատությունների ախտահանման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև՝ տրամադրելու է հիգիենայի անհրաժեշտ պարագաներ ու տեղեկատվական պաստառներ:

Հայաստանում հեռավար ուսուցման առկա իրավիճակի և կրթության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի արձագանքի մասին ավելին՝ այստեղ: