Ես ագրեսիվ վերաբերմունք չեմ ցուցաբերել․ Յուրի Խաչատուրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.05.2020 | 18:45Այսօրվա դատական նիստին խոսեց նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը․ «Հարգելի դատարան, ես ունեմ մի քանի խոսք ասելու ի պատասխան դատախազի այն ռեպլիկների, որ արտահայտվեց, թե ես արգեսիվ վերաբերմունք եմ ցուցաբերել։ Ես ագրեսիվ վերաբերմունք չեմ ցուցաբերել, այլ պատասխանել եմ դատախազի այն ռեպլիկներին, որ այստեղ մեզ չեն դատում Շուշիի մայիսի 8-ի գործով, այլ մեկ այլ գործով։ Դա բողոք էր դատախազի ցինիկ ելույթի դեմ։ Երկրորդ ռեպլիկը վերաբերում է ոչ փաստաբան Մարինա Պողոսյանին։ Որպեսզի հնչեցվեն մի շարք արտահայտություններ, նախ պետք է տվյալ անձը տիրապետի ինֆորմացիայի, հետո նոր արտահայտվի»,- նշեց Խաչատուրովը։
Մարինա Պողոսյանը իր հերթին Խաչատուրովին հորդորեց կարգի հրավիրել, իսկ թարգամնչին տիրապետել լեզվին նոր թարգմանել այն, դատավորը նկատողություն հայտնեց Պողոսյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։