Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը՝ ուղղված ԱԺ պատգամավորներին, քաղաքական և պետական գործիչներին

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչով դիմել են ԱԺ պատգամավորներին, քաղաքական և պետական գործիչներին

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս,

Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում քաղաքական տարբերամբիոններից պարբերաբար հնչող բարոյական և էթիկական նորմերը խախտող արտահայտությունների և ելույթների կապակցությամբ, որոնք ոչ միայն անձնական բնույթի վիրավորանքներ են պարունակում, այլ պարարտ հող են ստեղծումսեքսիզմի ամենածայրահեղ դրսևորումների համար:

Հիմք ընդունելով մեր ուսումնասիրությունները և դիտարկումները՝ փաստում ենք, որ քաղաքական բանավեճի մշակույթի խորը ճգնաժամի և խիստ անձնավորվածքաղաքական դիսկուրսի պայմաններում առավել թիրախավորվում են կանայք, որոնց հասցեին ավելի հաճախ հնչում են սեռի հատկանիշովարժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, ատելության խոսք և սպառնալիքներ:

Կարևորելով վերջին շրջանում նաև քաղաքական գործիչների կողմից խնդրին անդրադառնալու, սեքսիզմ պարունակող խոսքը պարզաբանելու և հանրայնորեններողություն խնդրելու օրինակները, այս քայլերը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման ենք համարում արմատական փոփոխությունների համար:

Հաշվի առնելով, որ անհանդուրժողականության, խտրականության, ատելության խոսքի, անձնական վիրավորանքների և սեքսիզմի վրա հիմնված հանրային խոսքի ազդեցությունը բազմապատկվում է՝ քաղաքական բանավեճից ուղղակիորեն տեղափոխվելով մեդիա և սոցիալական մեդիա հարթակներ և լուրջ խոչընդոտ է հանդիսանում նաև քաղաքական առողջ միջավայրի ստեղծման, մարդու
իրավունքների պաշտպանության, իրական ժողովրդավարության ևպառլամենտարիզմի կայացման համար:

Դիտարկելով սեռով պայմանավորված խտրականության ցանկացած դրսևորում, որպես հավասարապես և՛ կանանց, և՛ տղամարդկանց նկատմամբ անընդունելի երևույթ և լուրջ մարտահրավեր Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած և օրենսդրորեն ամրագրված կանանց և տղամարդկանց ՀԱՎԱՍԱՐ իրավունքների ու ՀԱՎԱՍԱՐ հնարավորությունների ապահովման համար,

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ և ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ.
Կիրառել բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն ու միջոցները քաղաքական ամենաբարձր հարթակներից սեքսիզմի դրսևորումները բացառելու և քաղաքական փոխհարաբերություններում էթիկայի նորմերից դուրս անթույլատրելի վարքագիծ ցուցաբերելու դեպքում պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում նման դեպքերով Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը՝ արագ
արձագանքելու ու պատշաճ գնահատական տալու նպատակով:

ՄԻԱՍԻՆ ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ՍԵՔՍԻԶՄՆ ՈՒ ԽՏՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Ուղերձին միացել են.
ՕքսԵՋեն հիմնադրամ
«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Անգել» ՀԿ-ն
«Պրոգրես» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ
«Ֆլորա» կանանց ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա