Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի 31-ը

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի 31-ը ներառյալ։ Համապատասխան հրահանգը տվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Ինտերֆաքսին։

«Մինչև 2020 թվականի մայիսի 31-ը կերկարաձգվեն առևտրի, հանրային սննդի, ծառայությունների ոլորտի, մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոչ արտադրական ոլորտների գործունեության սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակավոր սահմանափակումները», – հայտարարել է Մոսկվայի քաղաքապետը։

Մոսկվայի քաղաքապետի նոր որոշման համաձայն՝ աշխատանքը կշարունակեն քաղաքի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև բժշկական կազմակերպությունները, իրավապահ մարմինները, բանկերը, ապահովագրական ընկերությունները, հասարակական տրանսպորտը, կապի ընկերությունները և լրատվամիջոցները:

Բացի այդ, հրամանագրի 5-րդ կետի համաձայն ՝ աշխատանքը կվերսկսեն նաև արդյունաբերական ձեռնարկությունները և շինհրապարակները։ Սոբյանինը նաև նշել է, որ ռեստորանները, թատրոնները և սպորտային հաստատությունները բացելու համար, ամեն դեպքում, դեռ վաղ է։ Նշվում է, որ մայիսի 12-ից Մոսկվայում հասարակական տրանսպորտից օգտվելիս դիմակ կրելը պարտադիր է լինելու։

Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 177.160-ն են, իսկ մահվան դեպքերը՝ 1․625։

Նելլի Մելքոնյան