Իր և երեխաների կյանքին վերջ տված տղամարդու կնոջը թիրախավորելը անառողջ կարծրատիպերի արդյունք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Օրերս ողբերգական դեպք էր գրանցվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Նախնական տեղեկությամբ՝ 40-ամյա տղամարդը իններորդ հարկից նետել էր երկու անչափահաս երեխաներին, ապա ինքն էր նետվել։ Թե ինչն էր եղել նման սահմռկեցուցիչ քայլի պատճառը, դեռևս պաշտոնական պարզաբանում չկա։ Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացել։

Ինչևէ, մինչ իրավապահները փորձում են բացահայտել դեպքը, արդեն իսկ տարբեր վարկածներ են շրջանառվում և որ զարմանալի է, սոցիալական ցանցերում շատերը սկսել են մեղադրել երեխաների մորը։

Երեկ թեմային անդրադարձավ անգամ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ հորդորելով դադարեցնել քննարկումները։

Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ են ցանկացած պարագայում մեր հասարակությունում շտապում մեղադրել կանանց։ Վարչապետի տիկինը նաև հիշեցրեց 2018-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ մայրը իննամյա դտսեր հետ կամրջից ցած էր նետվել, կինն ամուսնալուծված էր և կրկին հասարակությունը առանց հստակ պատճառներն իմանալու՝ սկսեց մեղադրել կնոջը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում է՝ այս կարծրատիպերը կոտրելու և ընկալումները փոխելու խնդիր ունենք։

«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանն ասում է մեր հասարակության մեջ կնատյացության մակարդակը բարձր է, և այս բոլոր քննարկումները դրա հետևանքն են։ Ղարիբյանը կարծում է, որ այստեղ անելիք ունեն ինչպես Կրթության գիտության, սպորտի և երիտասարդության նախարարությունը, այնպես էլ լրատվամիջոցները, և հատկապես Հանրային հեռուսատատեսությունը և ռադիոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան