Արթիկում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չկան. քաղաքի փողոցները մարդաշատ են, բանկերի մոտ՝ հերթեր

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

Արթիկում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն հաստատվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արտակ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Արթիկում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 23-ին: Վարակվածը 65-ամյա տաքսու վարորդ է, որն այժմ բուժում է ստանում Երևանում։ Նրա շփման շրջանակից կասկածելի ախտանիշներով մեկ անձի թեստավորման պատասխանները բացասական են եղել: Իսկ ահա հիվանդի՝ 14 հոգանոց ընտանիքի անդամները մեկուսացված են։

«Սպասում ենք նրանց թեստերին: Իրենց շփման շրջանակը մեծ է, եթե խնդիր լիներ, կարծում եմ՝ մինչև հիմա պիտի զգացվեր, որովհետև հարևանություն, բարեկամություն ունեն։ Կթեստավորեն, կիմանանք ընտանիքի վիճակն ինչպես է»,- ասաց Արտակ Գրիգորյանը։

Արթիկում ու հարակից բնակավայրերում հիվանդության դեպքեր չկան, հիմնական խնդիրը Մարալիկ ու Ձորակապ համայնքներն են, որոնց բնակիչները վիրուսը կարող են տարածել։

«Մեր խնդիրը Մարալիկն էր, որովհետև մեր մոտից էլ աշխատողներ ունեինք այնտեղ՝ բժիշկներ: Սակայն թեստավորվեցին, խնդիր չկա: Ովքեր էլ մեզ համար կասկածելի էին, որ Մարալիկից էին գալիս աշխատանքի, հիմա չեն գալիս Արթիկ,  ինքնամեկուսացված են»,- ասաց Արտակ Գրիգորյանը։

Նա նշեց, սակայն, որ Արթիկի փողոցներում մարդկանց հոսքը մեծ է, իսկ հիմնական  կուտակումները բանկերի մոտ են։

«Խնդիրը բնակչությունն է, որ այդքան իրազեկումից հետո էլի շարժը մեծ է: Արթիկը իր ամբողջ տարածաշրջանով 23 գյուղերի կենտրոնն է, բոլոր բանկերի մոտ տեսնեք՝ ինչ վիճակ է։ Մարդկանց շարժը շատ է, աժիոտաժ է»,- ասաց Արթիկի օպերատիվ շտաբի պետի տեղակալը։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ քաղաքում մշտապես ախտահանման աշխատանքներ են իրականացվում։ Համատիրություններին այդ գործում օգնում են ԱԻՆ աշխատակիցները։

Էմմա Չոբանյան