Քաղաքացին սպառնացել է՝ նպաստ տվեք, թե չէ կզանգեմ ԱԱԾ ու կասեմ՝ կաշառք եք պահանջել․ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Երբ հայտարարվում է, որ նպաստների համակարգում եղել են կոռուպցիոն դրսևորումներ, քաղաքացին սոցիալական աշխատողին դիտարկում է որպես կոռուպցիոներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։

«Եղել են դեպքեր, երբ քաղաքացին սպառնացել է՝ ինձ նպաստ տվեք, այլապես կզանգեմ ԱԱԾ ու կբողոքեմ, որ ինձնից կաշառք եք պահանջել, այն դեպքում, երբ սահմանված բալային համակարգով քաղաքացուն չի հասնում նպաստ»,- նշեց պատգամավորը։

«Այո՛, հիմա մենք ունենք խնդիր՝ և՛ մարդու կենսամակարդակը բարձրացնելու, և՛ աշխատակցին գնահատելու, այդ թվում՝ աշխատավարձերի բարձրացման, կարողությունների զարգացման միջոցով։ Սոցիալական աշխատող ասվածը, ցավոք, այն դասական ընկալումը չունի Հայաստանում, ինչ ամբողջ աշխարհում, ուստի ուզում ենք վերանայել մոտեցումն ու այս ինստիտուտը զարգացնել»,- նշեց նախարարը։

Նա նաև հավելեց, որ դեպքերը վարողների 80 տոկոսը, ցավոք, սոցիալական աշխատողներ չեն, ինչը անտրամաբանական է. «Մենք մտածում ենք, որ միտումնավոր չի արվել այդ ինստիտուտի զարգացումը»:

Մանրամասները՝ տեսանյութում։